Կարաչինար, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։ Գտնվում էր Կարաչայ և Գերաչայ գետերի արանքում, Կարաչայ գետի աջակողմյան հարթության վրա, այգիների և պարտեզների մեջ թաղված։

Արագ փաստեր Գյուղական համայնք, Երկիր ...
Գյուղական համայնք
Կարաչինար
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյանի շրջան
ՀամայնքԳերանբոյի շրջան
Այլ անվանումներԱղջակալա, Ղարաչինար
ԲԾՄ712 մետր
Բնակչություն188 մարդ (XX դարասկիզբ)
Ժամային գոտիUTC+4
Thumb
Կարաչինար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Փակել
Thumb
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Անվան ստուգաբանություն

Գյուղի անվանումը թարգմանաբար նշանակում է «սև չինար (սոսի)»։

Պատմություն

Գյուղի մասին հիշատակվել է XVI-XVII դարերում՝ վրաց աղբյուրներում։

Նախկինում մտել է Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառի մեջ։ Ուներ մեծամասամբ երկհարկանի տներ։

1881 թվականին այս գյուղում՝ Բեգլարյանների տանն է հյուրընկալվել Րաֆֆին, որը գյուղի մասին իր հիշատակությունները ներկայացրել է «Դավիթ Բեկ» վեպում։

Բնակչություն

XX դարասկզբին ուներ 136 տուն՝ 767 հայ բնակչով։ 1970-ական թվականներին ուներ 800 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

Կար պահածոների գործարան։

Պատմամշակութային կառույցներ

Կարաչինարն ուներ քարաշեն, նոր եկեղեցի։

Հասարարակական կառույցներ

Գյուղն ուներ ակումբ, գրադարան, արքունական տարրական դպրոց՝ հայ և ռուս աշակերտներով, մշակույթի տուն, մանկապարտեզ, հիվանդանոց, դեղատուն, բաղնիք[3]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.