![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/33/Espaguetis_carbonara.jpg/640px-Espaguetis_carbonara.jpg&w=640&q=50)
Կարբոնարա
From Wikipedia, the free encyclopedia
Կարբոնարա (իտալ.՝ Carbonara), իտալական մակարոնեղեն, որը ծագում է Հռոմից։ Այն պատրաստվում է ձվերով, պինդ պանիրով, խաշած խոզի մսով և սև պղպեղով[1][2][3]։
Արագ փաստեր Կարբոնարա, իտալական խոհանոց ...
![]() | |
իտալական խոհանոց | |
Տեսակ | սննդատեսակ |
Ենթատեսակ | մակարոնով ուտեստ և նախուտեստ |
Առաջացման երկիր | ![]() ![]() |
![]() |
Փակել
Ճաշատեսակն իր ժամանակակից բաղադրատոմսով և նոր անվամբ հայտնի է դարձել 20-րդ դարի կեսերին։
Կարբոնարա ուտեստում սովորաբար օգտագործում են Պեկորինո Ռոմանո, պարմեզան կամ երկուսի համակցությունը[1][4]։ Սպագետին ամենատարածված մակարոնեղենն է, սակայն օգտագործվում են նաև ֆետուչինի, ռիգատոնի, լինգվին կամ բուկատինին[1][2]։ Սովորաբար մսի բաղադրիչի համար օգտագործում են գուանչիալե կամ պանչետա, սակայն Իտալիայից դուրս դրանք փոխարինում են ապխտած բեկոնով։