Կարգ
From Wikipedia, the free encyclopedia
Կենսաբանական դասակարգման մեջ, կարգը (լատին․՝ ordo) դա՝
- Կարգաբանության աստիճան է։ Այլ հայտնի աստիճաններ են կյանք, թագավորություն, տիպ, դաս, ընտանիք, ցեղ և տեսակ։ Կարգը գտնվում է դասի և ընտանիքի միջև։ Ցանկացած աստիճանի համար գոյություն ունեն միջանկյալ աստիճաններ, որոնք կազմվում են ենթա- լատին․՝ sub և վերնա- լատին․՝ super նախածանցներով։ (Օրինակ՝ ենթակարգ, վերնակարգ)։
- Կարգաբանության միավոր, տաքսոն։ Այս դեպքում հոգնակի ձևը՝ կարգեր-ն է (լատին․՝ ordines)։
Օրինակ՝ Բամբակենին և բաղրջուկը պատկանում են փիփերթազգիների (լատին․՝ Malvaceae) ընտանիքին, որն էլ ներառվում է փիփերթածաղկավորների կարգի մեջ։
Թե ընտանիքներից որն է պատկանում այս կամ այն կարգին որոշվում է տաքսոնոմիստի (կարգաբանի) կողմից։ Շատ հաճախ այդ դասակարգման գործընթացում որևէ միանշանակ կարծիք չի լինում։