From Wikipedia, the free encyclopedia
Կարել Հինեկ Մախա (չեխ․՝ Karel Hynek Mácha, նոյեմբերի 16, 1810[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][3][5][…] - նոյեմբերի 6, 1836[3][6], Լիստոմեժիցե, Լիտոմերժիցեի շրջան[4][3][7]), չեխ բանաստեղծ, արձակագիր։
Կարել Հինեկ Մախա | |
---|---|
Ծննդյան անուն | չեխ․՝ Karel Hynek Mácha |
Ծնվել է | նոյեմբերի 16, 1810[1][2][3][…] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][3][5][…] |
Վախճանվել է | նոյեմբերի 6, 1836[3][6] (25 տարեկան) |
Վախճանի վայր | Լիստոմեժիցե, Լիտոմերժիցեի շրջան[4][3][7] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն[8] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ, վիզուալ արտիստ և արձակագիր |
Լեզու | չեխերեն |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Բոհեմիայի թագավորություն |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Ուշագրավ աշխատանքներ | Մայիս |
Karel Hynek Mácha Վիքիպահեստում |
Կարել Հինեկը մեծացել է Պրահայում ջրաղացպանի ընտանիքում։ Նա դպրոցում սովորել է լատիներեն և գերմաներեն։ Այնուհետ նա ոսումնասիրում է իրավունք Պրահայի համալսարանում։ Միաժամանակ խաղում է տեղի թատրոնում և ստեղծագործում՝ գրում է բանաստեղծություններ։ Այստեղ նա հանդիպում է Էլեոնորա Սոմկովային՝ իր ապագա որդու մորը։ Նա շատ էր սիրում լեռներ բարձրանալ։ Իր ամուսնության օրից երեք օր առաջ նա նետվում է հրդեհից մարդկանց փրկելու և բազմաթիվ այրվածքներից երկու օր անց մահանում է։ Կարելի մահվան հաջորդ օրը պետք է լիներ նրա ամուսնության օրը։
Մոտ էր կանգնած չեխական ազատագրական պայքարին և ձևավորվող արմատական-դեմոկրատական գաղափարախոսությանը։ Փիլիսոփայական և մտերմիկ քնարերգության մեջ, «Մայիս» (1836) պոեմում, «Կրշիվոկլադ» (1834), «Գնչուներ» (1835) վիպակներում, «Իմ կյանքից» (1834) օրագրային էտյուդներում Մախան հանդես է եկել որպես չեխական հեղափոխական ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Նրա պոեզիայի բովանդակությունն են ազատության խռովահույզ ձգտումը, ոգու և նյութի փիլիսոփայական առեղծվածները, բնության ներդաշնակության և մարդկային հարաբերությունների աններդաշնակության հակադրությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.