From Wikipedia, the free encyclopedia
Կարել Սաբինա (չեխ․՝ Karel Sabina, կեղծանունները՝ Arian Želinský, Leo Blass, դեկտեմբերի 29, 1813[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[3][4][5] - նոյեմբերի 9, 1877[3][4][5][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5]), չեխ գրող, հրատարակիչ, դեմոկրատ, գրաքննադատ։
Կարել Սաբինա չեխ․՝ Karel Sabina | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1813[1][2][3][…] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[3][4][5] |
Վախճանվել է | նոյեմբերի 9, 1877[3][4][5][…] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] |
Գերեզման | Օլշանի գերեզմանատուն[6] |
Գրական անուն | Arian Želinský[3], Leo Blass[3] և Robert Grün[3] |
Մասնագիտություն | թարգմանիչ, լրագրող, դրամատուրգ, լիբրետիստ, բանաստեղծ, գրական քննադատ, գրող, փիլիսոփա, քաղաքական գործիչ, դրամատուրգ և հրապարակախոս |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Բոհեմիա |
Անդամակցություն | Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա և Repeal? |
Karel Sabina Վիքիպահեստում |
Կարել Սաբինան ծնվել է 1813 թվականի դեկտեմբերի 29-ին Պրահայում։ Մեծացել է աղքատության մեջ որմնադրի ու լվացարարի ընտանիքում։ Հետագայում նա հայտարարել է, որ ինքը լեհ ազնվականի ապօրինի զավակ է։ Սովորել է փիլիսոփայություն ու իրավունք, բայց այդպես էլ չի ավարտել ուսումը։
1848 թվականին եղել է չեխ արմատական դեմոկրատների առաջնորդներից մեկը, մասնակցել է մարտյան շարժմանը։ 1849 թվականին պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է[7] ու 1851 թվականին 24 այլ անձանց հետ դատապարտվել է մահապատժի։ Սակայն կայսեր հրամանով մահապատիժը փոխարինվել է 18 տարվա ազատազրկմամբ։ 1857 թվականին Կարել Սաբինան ներում է ստացել մայիսի 8-ի համաներմամբ ու վերադարձել Պրահա։
Ողջ կյանքի ընթացքում ենթարկվել է քննադատական հետապնդումների։ Դեռ 1840-ական թվականների սկզբին Կարել Սաբինան գրել էր «Հուսյաններ» վեպը. գրաքննադատները 5 անգամ պահանջել են վերամշակել այն և հրատարակության թույլատրել են միայն առանձին պատմվածքների բաժանելուց հետո («Obrazy z XV а XVI stolètí», Պրահա, 1854)։
Կարել Սաբինան մահացել է 1877 թվականի նոյեմբերի 7-ին Պրահայում ծայրահեղ աղքատության մեջ. նրա մահվան պատճառը եղել է ընդհանուր հյուծումը[8]։
Այլ ստեղծագործություններ.
Leo Blass С. կեղծանունով հրատարակել է «Das Theater und Drama in Böhmen bis zum Anfange des XIX Jahrh.» (Պրահա, 1877)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.