հայ արձակագիր, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Կարեն Ղարսլյան (անգլ.՝ Karen Karslyan, հունիսի 30, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ժամանակակից հայ բանաստեղծ և արձակագիր։
Կարեն Ղարսլյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ և արձակագիր |
1996-2001 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում։ 2003 թ. լույս է տեսել Ղարսլյանի առաջին գիրքը՝ «X կադր/վայրկյան»։ 2004 թ. ավարտել է համալսարանի ասպիրանտուրայի արտասահմանյան գրականություն բաժինն ու «Լորենս Ստեռնի «Տրիստրամ Շենդի» և Ջեյմս Ջոյսի «Ֆինեգանի հոգեհացը» վեպերի համեմատական պոետիկան. ինտերտեքստուալ հարաբերություններ» ատենախոսության համար ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը։ 2002-2005 թթ. անգլերեն է դասավանդել Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում։ 2005 թ.-ից բնակվում է Լոս Անջելեսում։ 2010 թ. հունիսին լույս է տեսել Ղարսլյանի երկրորդ գիրքը՝ «Գրողի ծոցը» երեսուն ու ութ տձև հայրենների ժողովածուն։
«X կադր/վայրկյան»-ը Կարեն Ղարսլյանի առաջին գիրքն է, որը լույս է տեսել 2003 թ. մայիսին որպես «Բնագիր» հանդեսի 4-րդ համարը (որի ողջ բովանդակությունը Կարեն Ղարսլյանի ստեղծագործություններն են)։ Այն բաղկացած է 7 ստեղծագործությունից, որոնք են «X կադր/վայրկյան» համանուն մինիմալիստական վեպը, «Ես» և «Ինքը» բանաստեղծությունները, «New York» պատմվածքը, «Նացիստ» և «Պոետի Կարդիոգրամման» պոեմները։ Գրքում ըդնգրկված որոշ ստեղծագործություններում առկա ոչ նորմատիվ բառապաշարի ու երբեմնակի բաց սեռական նկարագրությունների պատճառով Ղարսլյանի «X կադր/վայրկյան» գիրքը հակասական արձագանքներ առաջացրեց հասարակության շրջանակներում։ Արդյունքում երևանյան որոշ գրախանութներ գիրքը հանեցին վաճառքից[1]։ Տարեվերջում Հայաստանի Հանրային հեռուստատեսության կողմից «X կադր/վայրկյան» գրքի համար Կարեն Ղարսլյանը ճանաչվեց տարվա սկանդալային գրող։
Կարեն Ղարսլյանի «Password» վեպը 2004 թ. մայիսին Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) կազմակերպած Երիտասարդ արվեստագետների մրցանակաբաշխությունում (Young Artist Award) արժանացել է գլխավոր մրցանակի[2]։
Կարեն Ղարսլյանը գրական գործունեությունը սկսել է 1998 թ.-ից։ Նրա ստեղծագործությունները 2000 թ.-ից ի վեր հրատարակվել են Հայաստանի տարբեր պարբերականներում՝ «Գարուն», «Հորիզոն», «Գրական թերթ», «Բնագիր» և «Ինքնագիր», ինչպես նաև Ավստրալիայում (LiNQ), Ֆրանսիայում (BoXoN - poesie en revue), Կանադայում («Հորիզոն») և ԱՄՆ-ում (Armenian Reporter)։ Կարեն Ղարսլյանի պոեզիան հրատարակվել է մի շարք անթոլոգիաներում՝ From Ararat to Angel Town (Մեծ Բրիտանիա)[3], (Ֆրանսիա), «Հայ բանաստեղծությունը դարերի սահմանագծին. XX-XXI դար» (Վրաստան) և Deviation: Anthology of Contemporary Armenian literature (Հայաստան)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.