Կարե (սանրվածք)
From Wikipedia, the free encyclopedia
Կարե (ֆր.՝ carré), միջին երկարության սանրվածք՝ ուղիղ մազափնջով։ Մազերը հարդարվում են ականջից ներքև և ուսերից վերև մեկ գծով։ Բնութագրվում է մազագծի հստակ ուրվագծով։ «Կարե» սանրվածքի ժամանակ կիրառվում է դեպի ներս ուղղված աստիճանավորման մեթոդը[1]։ «Կեղծ կարե» սանրվածքի ժամանակ կիրառվում է դեպի դուրս ուղղված աստիճանավորումը, ինչի հաշվին մազերի ծայրերը նույնպես թեքվում են դեպի դուրս։ «Կարե» սանրվածքն առավել հայտնի է դարձել Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
Գոյություն ունի «Կարե» սանրվածքի հետևյալ տեսակները․
- Առջևից երկար մազափնջով «Կարե»
- Մազերի ծայրերը դեպի վերև թեքված «Կարե»
- Կարճ «Կարե»
- Ձվաձև ուրվագծով
- Անհամաչափ «Կարե»
- «Կարե» սանրվածք՝ երկու գույնով։
Սովորական կարեին յուրօրինակություն կարելի է հաղորդել տպավորիչ ներկման շնորհիվ։