Կարիբյան ծովի ծովահենները (ֆիլմաշար) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կարիբյան ծովի ծովահենները (ֆիլմաշար).

Կարիբյան ծովի ծովահենները (ֆիլմաշար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարիբյան ծովի ծովահենները
Երկիր
 ԱՄՆ
Ժանրկատակերգական էքշն ֆիլմ և pirate film?
Թվական2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳոռ Վերբինսկի
ՊրոդյուսերՋերրի Բրուքհայմեր
Սցենարի հեղինակԹերի Ռոսիո
ԴերակատարներՋոնի Դեփ
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Պաշտոնական կայքէջ
Pirates of the Caribbean Վիքիպահեստում

«Կարիբյան ծովի ծովահենները» (անգլ.՝ Pirates of the Caribbean), արկածային ֆիլմաշար է, որի ռեժիսորներն են Գոռ Վերբինսկին (1-3) և Ռոբ Մարշալը (4)։ Բոլոր մասերի սցենարի հեղինակներն են Թերի Ռոսսիոն և Թեդ Էլիոտը, իսկ պրոդյուսերը՝ Ջերրի Բրուքհայմերը։ Walt Disney Pictures ընկերությունը սկսել է նկարահանվել ֆիլմը Դիսնեյլենդ զբոսայգիներում նույնանուն խաղահրապարակներ բացելուց հետո։ Գլխավոր՝ Ջեք Ճնճղուկի դերում հանդես է գալիս Ջոնի Դեփը։

Առաջին ֆիլմի վերնագիրն է «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը», որի պրեմիերան կայացավ 2003 թվականին։ Ֆիլմը ունեցավ մեծ հաջողություն, որի հետևանքով Walt Disney Pictures կինոընկերությունը որոշում կայացրեց շարունակել նկարահանումները[1]: Երկրորդ մասի նկարահանումները ավարտվեցին 2006 թ. մարտի 1-ին։ Ֆիլմը ստացավ «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» վերնագիրը, և ամբողջ աշխարհում հավաքեց ավելի քան 1 միլիարդ դոլարի շահույթ բերեց[2]: Այդ ցուցանիշով ֆիլմը 2006 թ. ամենաշահույթաբեր ֆիլերի ցանկում զբաղեցրերց երրորդ տեղը։ Երրորդ ֆիլմի՝ «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին» նկարահանումները ավարտվեցին 2007 թ. հունվարի 10-ին, որի շահույթը կրկնապատկեց նախկին ֆիլմի եկամուտը, հավաքելով արդեն 2 միլիարդ դոլար[3]: 2008 թվականին Ջոնի Դեփը երկարացրեց ֆիլմաշարում նկարահանումները շարունակելու համար պայմանագիրը։ ֆիլմի համար։ 2010 թ. հունիսի 15-ին Հավայան կղզիներում սկսվեցին չորրորդ՝ «Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին» ֆիլմի նկարահանումները, և ավարտվեցին նույն թվականի նոյեմբերի 19-ին[4][5]: Ֆիլմի պրեմիերան կայացավ 2011 թվականի մայիսի 20-ին։ Նաև հաստատվեց ևս երկու ֆիլմ նկարահանելու որոշումը[6]:

Ֆիլմեր

  1. 2003 - Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը
  2. 2006 - Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը
  3. 2007 - Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին
  4. 2011 - Կարիբյան ծովի ծովահենները. Օտար ափերին
  5. 2017 - Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Los Angeles: The Voyage Begins»։ Արխիվացված օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2012-07-12 
  2. «Chapter 7 - Return to The Bahamas»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2012-07-12 
  3. «Chapter 17 - Aloha Oe: Hawaii Farewell»։ Production Notes։ Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17 
  4. Chmielewski Dawn C.։ «Not even Bruckheimer movies can escape budget cuts»։ Los Angeles Times 
  5. JERRY BRUCKHEIMER: Officially wrapped PIRATES
  6. «Disney will set sail for 'Pirates of the Caribbean' 5 & 6 back-to-back» 
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կարիբյան ծովի ծովահենները (ֆիլմաշար)
Listen to this article