հայ արձակագիր From Wikipedia, the free encyclopedia
Կարլեն Արամի Աբրահամյան (հուլիսի 12, 1936, Նորապատ, Հայաստան - հոկտեմբերի 30, 1995), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985 թվականից։
Կարլեն Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1936 |
Ծննդավայր | Նորապատ, Հայաստան |
Վախճանվել է | հոկտեմբերի 30, 1995 (59 տարեկան) |
Մասնագիտություն | արձակագիր |
Կրթություն | ՀԱՊՀ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Կարլեն Աբրահամյան Վիքիդարանում |
Կարլեն Աբրահամյանը ծնվել է ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Նորապատ գյուղում։ 1962 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենագիտության ֆակուլտետը (հեռակա)։ 1956-1963 թվականներին աշխատել է Հոկտեմբերյանի հաստացաշինական գործարանում որպես ավագ ինժեներ, 1963-1967 թվականներին եղել է Հոկտեմբերյանի «Կոմունիզմի ուղիով» շրջանային թերթի պատասխանատու քարտուղարը, 1967-1969 թվականներին ՀԿԿ Հոկտեմբերյանի շրջկոմի արդյունաբերության, շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչը։ 1969-1975 թվականներին աշխատել է որպես Հոկտեմբերյանի ապակե տարաների գործարանի տնօրեն, 1975 թվականից եղել է Հոկտեմբերյանի ֆուրնիտուրայի գործարանի տնօրենը։
Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1961 թվականին, «Պիոներ» ամսագրում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.