իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Կարլես Ալենյա Կաստիլո (իսպ.՝ Carles Aleñá Castillo, հունվարի 5, 1998[1][2][3], Մատարո, Մարեսմե), «Բարսելոնա» ակումբի կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 5, 1998[1][2][3] (26 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Մատարո, Մարեսմե | |||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||
Քաշ | 78 կգ | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Բարսելոնա | |||||||||||
Համար | 28 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարլես Ալենյան ավարտել է «Լա Մասիա» հայտնի ակումբը։ Նա եղել է թիմի ավագ բոլոր տարիքային խմբերում[4]։ 2016 թվականի ձմռանը նա տեղափոխվել է «Բարսելոնայի» երկրորդ կազմ։ 2016/17 մրցաշրջանում երիտասարդ խաղացողն սկսել է մասնակցել առաջին թիմի մարզումներին ու խաղերին։ 2017 թվականի ապրիլի 2-ին Կարլեսը կատարել է իր նորամուտը Իսպանիայի առաջնությունում՝ մասնակցելով «Գրանադա» ակումբի դեմ խաղին[5]։
Կարլես Ալենյան հանդես է գալիս Իսպանիայի երիտասարդական հավաքականներում՝ սահուն կերպով անցնելով մի կատեգորիայից մյուսը։
Ալենը դասական կիսապաշտպանի վառ օրինակ է։ Նա աչքի է ընկնում խաղադաշտում իր ցուցադրած որակյալ խաղով և իր հասունությամբ խաղադաշտից դուրս։ Նա կարող է խաղալ ոչ միայն հենակետային կամ կենտրոնական կիսապաշտպանների դիրքերում, այլև «տասնյակում», և նույնիսկ հարձակման ձախ թևում[6]։
Կարլեսի հայրը՝ Ֆրանցիսկոն, նախկինում ֆուտբոլիստ է եղել։ Նա նույնպես եղել է «Բարսելոնայի» ակադեմիայի սան։ Նա խաղացել է «Խերես», «Լերիդու» ակումբների կազմում, ինչպես նաև Իսպանական ցածր դիվիզիոնների այլ թիմերում[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.