Կարլ Ֆլեշ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կարլ Ֆլեշ.

Կարլ Ֆլեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարլ Ֆլեշ
Կարլ Ֆլեշի դիմապատկերը
(հեղինակ Էմիլ Օրլիկ)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհունգ.՝ Flesch Károly
Ծնվել է1873 նոյեմբերի 9 Վիզելբուրգ Ավստրո-Հունգարիա
Մոսոն, Magyaróvár District, Moson County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Երկիր
 Հունգարիա
Մահացել է14 նոյեմբերի 1944(1944-11-14) (տարիքը 71) Լյուցեռն Շվեյցարիա
Լյուցերն, Շվեյցարիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար,
Գործիքներջութակ
Գործունեություն1895 - 1944
ԱշխատավայրԱմստերդամի կոնսերվատորիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա (1894)
Carl Flesch Վիքիպահեստում

Կարլ Ֆլեշ (գերմ.՝ Carl Flesch; հոկտեմբերի 9, 1873, Վիզելբուրգ, Ավստրո-Հունգարիա[1] - նոյեմբերի 14, 1944, Լյուցեռն), ավստրո-գերմանացի ջութակահար և երաժշտական մանկավարժ։

Կարլ Ֆլեշը ծնվել է հրեա բժշկի ընտանիքում։ Չորսից վեց տարեկանում սովորել է հրեական ազգային դպրոցում (գերմ.՝ Volksschule), որտեղ սովորել է գերմաներեն և եբրայերեն, իսկ տնային դաստիարակչուհուց սովորել է ֆրանսերեն։ Վեց տարեկանում սկսել է ջութակ նվագել սովորել։ Տասը տարեկանում մեկնել է Վիեննա, որտեղ սովորել է գիմնազիայում և երաժշտության բարեկամների ընկերության կոնսերվատորիայում։ Հետո՝ 1886-1889 թվականներին սովորել է Վիեննայի կոնսերվատորիայում Յակոբ Գրյունի մոտ։ 1890-1894 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում Էժեն Սոզեի և Մարտեն Մարսիկի մոտ։

1895 թվականին առաջին ելույթն է ունեցել Վիեննայում, որից հետո համերգային շրջագայություն է ունեցել Գերմանիայում։ 1897 թվականին ընդունել է Բուխարեստի կոնսերվատորիայում ջութակի պրոֆեսորի պաշտոնտ, իսկ 1903 թվականին զբաղեցրել է Ամստերդամի կոնսերվատորիայի նույն պաշտոնը։ 1908 թվականին տեղափոխվել է Բեռլին, որտեղ հիմնականում տվել է մասնավոր դասեր, և շատ համերգներ է տվել դաշնակահար Արթուր Շնաբելի հետ մեկտեղ դուետով, և տրիոյով վիոլոնչելիստի հետ՝ սկզբում Ժան Ժերարդիի, հետո Հուգո Բեքերի հետ։ Ավստրո-Հունգարիայի անկումից հետո պահել է հունգարական քաղաքացիությունը։

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

  1. Այժմ՝ Մոշոնմադյարովար, Դյոր Մոշոն Շոպրոն շրջան, Հունգարիա
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կարլ Ֆլեշ
Listen to this article