Կարկադե
From Wikipedia, the free encyclopedia
Կարկադե[1] արաբ․՝ كركديه [kæɾkæˈdeː], քաղցրաթթու համով թեյային ըմպելիք վառ կարմիր կամ մուգ կարմրագույն, սուդանական վարդ (բույսի գիտական անվանումը — Hibiscus sabdariffa)։
Կարկադեն ունի շատ անվանումներ և մականուններ։ Այն նաև անվանում են «փարավոնի ըմպելիք», «կանդագար», «սուդանական վարդ», կարմիր վարդ, կարմիր թրթնջուկ, կենաֆ, շարոն վարդ, «Վենետիկի փիփերթ»։
Հանդիսանում է ազգային եգիպտական ըմպելիք։ Սառը թեյը խմում են որպես զովացնող ըմպելիք շոգ եղանակին։ Նաև օգտագործվում է սառը կարկադեն շաքարավազով, այդ ըմպելիքի համը նման է օշարակին։