Կարմիր Աղեկ
From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր Աղեկ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Կարմիր Աղեկ | ||
«Կարմիր Աղեկ» | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | ԼոռուԼոռու մարզ|Լոռու | |
Գյուղապետ | Վաչագան Հովհաննիսյան | |
ԲԾՄ | 1260 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 174[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Փակել
Ալավերդի քաղաքից 10-12 կմ հարավ-արևմուտք` Ձորագետի ձախ ափին։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1260 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 41 կմ հյուսիս-արևելք։ Մոտակա երկաթուղին գտնվում է Ալավերդի քաղաքում, համայնքից 26 կմ հեռավորության վրա[3]։
Համայնքի մշակելի հողերը գտնվում են թեք հարթությունների` թույլ թեք և միջին թեք լանջերի վրա։
Համայնքի տարածքում բնական բուսական ծածկույթը բաղկացած է հացազգի տեսակներրից, թիթեռածաղկավոր բույսերից, թփուտներից և անտառային բույսերից։
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։
Համայնքն ունի գրադարան՝ 4900 անուն գրքով։