Կարմիր դրոշակ (թերթ, Թիֆլիս)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր դրոշակ, բոլշևիկյան օրաթերթ։ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպության հրատարակություն։ Լույս է տեսել 1918 թվականին, Թիֆլիսում (մարտին՝ 14 համար «Կարմիր օրեր» անվամբ, ապրիլին՝ 11 համար «Կարմիր դրոշակ»)։ Առաջին համարում հրապարակել է «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպության հիմնադրման և Հայաստանի ինքնորոշման մասին դեկլարացիա-մանիֆեստը։ Տպագրել է Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի մի մասը, Վլադիմիր Իլյիչ Լենինի «Նամակ Ստեփան Գևորգի Շահումյանին» և այլ գործեր։ Թերթն անվերապահորեն կանգնել է Կոմինտերնի կողմը, ողջունել նրա որոշումները, պայքարել դրանց իրագործման համար։ Տպագրել է Մաքսիմ Գորկու «Բազեի երգը» ստեղծագործությունը։ Աշխատակցել են Գուրգեն Հայկունին, Մ. Սահակյանը, Ե. Գարագաշը, Գ. Վարդանյանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 333)։ ![]() |
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.