բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր հաղարջ, սովորական հաղարջ կամ պարտեզի հաղարջ ( լատ․Ríbes rúbrum ), փշահաղարջների (Grossulariaceae) ընտանիքի փոքր տերևաթափվող թուփ։
Կարմիր հաղարջ | |
Կարմիր հաղարջ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Քարբեկածաղկավորներ (Saxifragales) |
Ընտանիք | Կոկռոշազգիներ (Grossulariaceae) |
Ցեղ | Հաղարջենի (Ribes) |
Տեսակ | Կարմիր հաղարջ (R. rubrum) |
Միջազգային անվանում | |
Ribes rubrum |
Տարածվածության բնականոն շրջանը Եվրասիայի անտառային գոտին է, որտեղ աճում է վայրի ձևով։ Հանդիպում է անտառի եզրերին, նախընտրում է գետաբերանները և առվեզրերը, տարածվելով՝ առաջացնում է ծածկոցներ։
1-2 մետր բարձրությամբ մոխրագույն կամ դեղնավուն ցողուններով բույս է։ Փայտը կանաչավուն է, բայց սնամեջ։
Տերևները 3-5 շեղբերով կտրտված եզրերով են և հարթ փայլուն մակերևույթով։ Տերևի հակառակ երեսն ավելի բաց երանգ ունի, երբեմն մազմզոտ երակներով։
Ծաղիկները շատ մանր դեղնականաչավուն կամ կարմրաշագանակագույն են, դասավորվածությունը՝ ողկուզավոր։ Ծաղկում է մայիս ամսին։
Պտուղները վառ կարմիր հյութեղ հատապտուղներ են, ունեն թթվաշ համ, 8-12 մմ տրամագծով են, կազմում են ողկույզներ։
Կարմիր հաղարջի հատապտուղները ուտելի են։ Դրանք ավելի թթու են, քան սև հաղարջի հատապտուղները, այդ իսկ պատճառով հիմնականում օգտագործվում են ջեմեր և տարբեր պահածոներ պատրաստելու համար։ Սկանդինավյան երկրներում հաճախ օգտագործվում է որպես մրգային ապուրների և պուդինգների բաղադրիչ։
Գերմանիայում այն օգտագործում են կրեմներ կամ բեզեներ եփելիս, որպես տորթերի միջուկներ[1]։
Կարմիր հաղարջի ծաղիկները մեղուների համար մեղրատու են[2]։
Կարմիր հաղարջի հատապտուղներն ավելի քիչ շաքար են պարունակում (4-10 %), քան սև հաղարջինը, սակայն շատ են ազատ թթուները (մինչև 4,2%)։ Ասկորբինաթթուների պարունակությամ զիջում է սև հաղարջին, բայց С և Р վիտամինների լավ աղբյուր են[3]։
Մեծ քանակությամբ թթուներ պարունակելու շնորհիվ՝ հատապտղի հյութը լավ հագեցնում է ծարավը, բացում է ախորժակը, ակտիվացնում է աղիների գոծունեությունը, այդ իսկ պատճառով լավ միջոց է երկար հիվանդությունից հետո ուժերը վերականգնելու համար, հատկապես անկողնային հիվանդների համար։ Նշանակվում է փորկապության ժամանակ, ունի նաև դիաֆորիկ ազդեցություն, այդ իսկ պատճառով օգտակար է մրսածության ժամանակ։ Կարմիր հաղարջի հատապտուղներից պատրաստված մորսը հիանալի զովացուցիչ ըմպելիք է[3]։ Կարմիր հաղարջի ցրտադիմացկունությունը կախված է տեսակների ծագումով, բույսերը ձմռանը նախապատրաստելու պայմաններով, բողբոջների սնաճուկների (зачатков почек) տարբերակաման ատիճանով, ձմեռային շրջանի եղանակային պայմաններով[4]։
Ribes rubrum L. 1753, Species Plantarum 1: 200[5]
Հոմանիշներ
Կարմիր հաղարջի պտուղները և ծաղիկները |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.