Կարմիր սենյակ (Սպիտակ տուն)
From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր սենյակ Սպիտակ տանը (անգլ.՝ The Red Room), Սպիտակ տան՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական նստավայրի, երկրորդ հարկի երեք պետական առանձնասենյակներից մեկը։ Սենյակը ծառայում է որպես հյուրասենյակ և երաժշտական դահլիճ, վերջին նախագահները անցկացնում էին լանչեր։
Սենյակն ունի 58,5 քառակուսի մետր տարածք։ Այն ունի վեց դուռ, որոնք բացվում են դեպի Կապույտ Սենյակ, Կենտրոնական դահլիճ, Հարավային պատշգամբ և Գլխավոր ճաշասենյակ։