Կարնունտում
From Wikipedia, the free encyclopedia
Կարնունտ (լատին․՝ Carnuntum), հռոմեական ռազմական ճամբար, Վերին Պանոնիայի ադմինիստրատիվ կենտրոն։ Բնակչությունը կազմել է մոտ 50 հազար մարդ[1]։
Կարնունտումը հռոմեացիների համար եղել է հենակետային կենտրոն հատկապես Մարկոմանյան պատերազմի ժամանակ։ 3-րդ դարում Կարնունտը ոչնչացվել է գերմանացիների կողմից։ Չնայած ճամբարը մասամբ վերականգնվել է, բայց նախկին նշանակությունը չի ունեցել։ Միջնադարում վերջնականապես վերածվել է ավերակների։
Կարնունտը չեն հիշատակում հնագույն պատմաբանները։ Այստեղ կայսր Մարկոս Ավրելիոսը հաճախ գրել է իր բանաստեղծությունները «Προς εαυτόν» («Խոհ իմ մասին»)։ Այստեղ է կայսր հռչակվել Սեպտիմոս Սևերոսը։
Կարնունտում հայտնաբերվել է լավ պահպանված գլադիատորների դպրոցի ավերակները։ Այն շրջապատված էր հաստ պատերով։ Ներսում կար գլադիատորների վարժեցման համար նախատեսված փոքրիկ կրկեսային կառույցների համալիր։ Հայտնաբերվել են նաև 40 խցեր, մեծ թերմեր, գերեզմանոց և վարժությունների դահլիճ՝ տաքացվող հատակով, և տարբեր վարչական կառույցներ[2]։