հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Կարո Սողոմոնի Ալվարյան (ապրիլի 24 (մայիսի 6), 1895[1], Ախալցխա - հոկտեմբերի 19, 1963[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ռեժիսոր, դերասան, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954)։
Կարո Ալվարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24 (մայիսի 6), 1895[1] |
Ծննդավայր | Ախալցխա |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1963[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիա (1925)[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան (1925)։ 1925-1947 թթ. (ընդհատումով)՝ Թիֆլիսի, Բաքվի հայկական, Լենինականի թատրոնների դերասան։ 1932 թ. կազմակերպել է Ստեփանակերտի (1932-1935, 1947-1963 թթ.՝ գլխավոր ռեժիսոր), 1935 թ.՝ Կիրովաբադի (1935-1936 թթ.) հայկական թատրոնները։
Բեմադրություններից են՝ Վ.Վաղարշյանի «Օղակում», Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» և այլն[2]։
Ստեփանակերտում կա Կարո Ալվարյանի անունով փողոց։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.