![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cf/Kars_1828.jpg/640px-Kars_1828.jpg&w=640&q=50)
Կարսի պաշարում (1828)
From Wikipedia, the free encyclopedia
Կարսի պաշարում, 1828-1829 թվականների Ռուս-թուրքական պատերազմի ճակատամարտերից մեկը, որը տեղի է ունեցել 1828 թվականի հունիսի 20-ից (հուլիսի 2) - հունիսի 23-ը (հուլիսի 5) Կարսում։ Ճակատամարտը 19-րդ դարում Կարսի բերդի առաջին գրավումն է ռուսական զորքերի կողմից։ Այս ճակատամարտից հետո ռուսական զորքերը երկու անգամ ևս պաշարել են Կարսի բերդը։
Կարսի պաշարում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829) | |||||||||
![]() Կարսի պաշարումը, որը տեղի է ունեցել 1828 թվականի հունիսի 23-ին | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
![]() |
![]() | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
![]() | |||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
մինչև 400 զոհեր և վիրավորներ | մինչև 2000 զոհեր, 1361 պատանդներ |
Օսմանյան կայսրությանը պատերազմ էր հայտարարել ռուս կայսր Նիկոլայ I-ը։ Պատճառը Սև ծովի նեղուցներում նավարկության պայմանների խախտումն էր Բարձր դռան կողմից, ինչպես նաև պրովոկացիոն գործողությունները, որոնք նախաձեռնել էին օսմանյան թուրքերը։ Կարսի գրավման հիմնական նպատակը թուրքական ուժերի ուշադրության շեղումն էր պատերազմի հիմնական թատերաբեմից՝ Բալկանյան թերակղզուց։
Կոմս Պասկևիչ-Էրիվանսկին անձամբ ղեկավարելով զորքերը՝ 1828 թվականի հունիսի 14-ին (26-ին) Կումայրիից շարժվել է Կարս, պարտության մատնել թուրքական հեծելազորին և ստիպել հունիսի 23-ին (հուլիսի 5-ին) հանձնվել[1]։ Ընդ որում, թուրքական բանակը բերդում ուներ զենքի և վառոդի հարուստ պաշարներ։