Կարտել
From Wikipedia, the free encyclopedia
Կարտել, մեկ ճյուղի ձեռնարկությունների միավորում է, որը ստեղծվում է համատեղ առևտրական գործունեություն ծավալելու նպատակով։ Այս տիպի միավորումները գործում են պայմանագրային հիմունքներով, պահպանում են մասնակիցների իրավական ինքնուրույնությունը և սահմանված նորմերի, իրացման պայմանների և գների օգնությամբ կարգավորում են առևտրական ընդհանուր գործունեությունը։