From Wikipedia, the free encyclopedia
Եգիպտական հիերոգլիֆներում կարտուշը օվալի մեջ վերցված գրություն է հորիզոնական գծով նրա վերջում, որը ցույց է տալիս, որ ներսում գտնվող տեքստը փարավոնի կամ թագավորական տոհմի անուն է։ Այն օգտագործվում էր սկսած Եգիպտոսի փարավոնների չորրորդ տոհմից ի վեր՝ Շնեֆերու փարավոնի օրոք։
Սովորաբար կարտուշը լինում է ուղղահայաց՝ հորիզոնական գրությունով, երբեմն կարելի է հանդիպել հորիզոնական կարտուշի, եթե անունը այդպես ավելի լավ է տեղավորվում[1]։ Եգիպտերեն "կարտուշ" բառը կարդացվում էր շենու, որը "պարանի" կամ "օղակի" նշան էր հին Եգիպտոսում և պահպանում էր թագավորի կամ փարավոնի անունը։ Այնուհետև ժամանակի ընթացքում այն վերածվեց փակագծերի և ուղղահայաց գծի։
Կարտուշ բառը առաջին անգամ գործածվել է Նապոլեոնի զինվորների կողմից, ովքեր եգիպտական արշավանքի ժամանակ հաճախ տեսել են այդ կրկնվող նշանը փարավոնների պալատների պատերի փլատակներին։ Նրանք այն նմանեցրել են հրացանի այն մասին, որտեղ լցնում էին վառոդը՝ (cartouche ֆրանսերեն)[2]։
Եգիպտական [դամբարաններում գիտնականները գտնում էին կարտուշներ՝ պահապան զարդի տեսքով, ինչը օգնում էր նրանց որոշել դամբարանի կառուցման և իրերի, որ գնտվում էին նրանցում, ճշգրիտ ժամանակաշրջանը[5]:
Նախկինում կարտուշներ էին կրում միայն փարավոնները կամ թագավորական ընտանիքի անդամները։ Օվալաձև շրջանակը, որ շրջապատում էր նրանց անունը, միտված էր պաշտպանել նրանց չարից և՛ կյանքի ընթացքում, և՛ մահից հետո։ Կարտուշը, որն ամրացված էր դամբարանին, ծառայում էր հենց այդ նպատակին[3]։ Սակայն եղան ժամանակներ, երբ մարդիկ խուսափում էին գրել իրենց անունները կարտուշի վրա, քանի որ վախենում էին, որ այն կարող է ընկնել թշնամու ձեռքը, տալով նրան իշխանություն, որը կօգտագործվի ի վնաս իր տիրոջ[4]։
Ներկայումս կարտուշը դարձել է հաջողության խորհրդանիշ և պաշտպան չար ուժերի դեմ։ Եգիպտացիները կարծում են, որ իր անունը կարտուշի վրա ունեցողը չի անհետանա մահից հետո[5]։ Այժմ ամեն եգիպտացի երեխային ծնողները գնում են արծաթյա կամ ոսկյա կարտուշ՝ վրան հիերոգլիֆներով գրված իր անունով, և բոլորը կրում են այն վզին պարանի վրա կամ որպես ապարանջան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.