խորհրդանշական գերեզման, կեղծ դամբարան, ճարտարապետական կառուցվածք դատարկ շիրիմի վրա From Wikipedia, the free encyclopedia
Կենոտաֆ (հին հունարեն՝ κενοτάφιον, < κενός - դատարկ և τάφος - գերեզման)[2] կամ հուշադամբարան, խորհրդանշական գերեզման, կեղծ դամբարան, ճարտարապետական կառուցվածք դատարկ շիրիմի վրա։ Կենոտաֆ է տեղադրվում, տարբեր պատճառներով[3]։
Կենոտաֆը ծառայում է հանգուցյալի հիշատակը հավերժացնելուն և հուղարկավորության արարողությունները կատարելուն, և դրանք տարբեր տեսակի և աստիճանի բարդության կառույցներ են՝ դամբանաթումբ, գերեզմանաքար, դամբարան, հուշարձան, կիսանդրի, ստելա, կոթող, հուշահամալիր, հարթաքանդակ, հուշատախտակ և այլն)։ Բացի այդ, եվրոպական ավանդույթի համաձայն, կենոտաֆ է կոչվում է այն շինությունը, որը տեղակայված է ոչ թե հանգուցյալի մնացորդներով գերեզմանի վրա, այլ նրա մահվան վայրում (նույնիսկ եթե գերեզման գոյություն ունի)։ Կենոտաֆի օրինակ են սգո ծաղկեպսակները և հուշաքարերը որոնք տեղադրվում են մայրուղիներում և ցույց են տալիս մարդկային զոհերով վթարի վայրը[4][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.