Կենտրոնախույս ուժ
From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոնախույս ուժ, ուժ, որով շարժվող նյութական կետն ազդում է այդ կետի շարժման ազատությունը սահմանափակող և կետը կոր հետագծի վրա պահող մարմնի (կապի) վրա։ Կենտրոնախույս ուժը թվապես հավասար է mv2/r, որտեղ m-ը կետի զանգվածն է, v-ն՝ արագությունը, r-ն՝ հետագծի կորության շառավիղը, և ուղղված է հետագծի գլխավոր նորմալով (շրջանագծային շարժման դեպքում՝ շառավղորեն)։