Կենտրոնական կոմիտե (ՀԿԿ)
From Wikipedia, the free encyclopedia
ՀԿԿ Կենտրոնական կոմիտե (կրճատ՝ ՀԿԿ ԿԿ), Հայաստանի կոմունիստական կուսակցության համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում կուսակցության բարձրագույն ղեկավար մարմին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենտրոնական կոմիտե (այլ կիրառումներ)
Ղեկավարել է ՀԽՍՀ քաղաքային և շրջանային կուսակցական կազմակերպությունների գործունեությունը։ Կանոնադրության համաձայն, պարբերաբար հրավիրել է պլենումներ, որոնցում քննարկվում էին պլանային տնտեսության, կուսակցական-կազմակերպչական և գաղափարական հարցեր, ընտրվում է ԿԿ-ի բյուրո և քարտուղարություն։
ՀԿԿ ԿԿ-ի ղեկավարությամբ է աշխատել ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեն։
ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարներ են եղել՝ Գ. Ափխանյանը, Սարգիս Լուկաշինը, Աշոտ Հովհաննիսյանը, Հայկ Հովսեփյանը, Հ. Կուտանյանը, Աղասի Խանջյանը, Գրիգոր Հարությունյանը, Ցակով Զարոբյանը, Անտոն Քոչինյանը։