Կենտրոնական (բասկետբոլ) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կենտրոնական (բասկետբոլ).

Կենտրոնական (բասկետբոլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։

Կենտրոնական կամ 5-րդ համար, դիրք բասկետբոլ սպորտաձևում, որի դերում հանդես եկող բասկետբոլիստը սովորաբար պետք է լինի թիմի ամենաբարձրահասակը, ինչպես նաև կարող է լինել ամենամարմնեղը կամ ամենաուժեղը։ Նշանակվում է Կ (C) տառով։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող այժմյան կենտրոնականների հասակը տատանվում է 208-ից 221 սմ-ի միջև։

Կենտրոնականի հիմնական գործը հարձակման մեջ օղակի տակ պայքարելն է, այսինքն՝ կենտրոնականը պետք է մոտ գտնվի զամբյուղին, որովհետև շատ հաճախ կենտրոնականները կանոնավոր կերպով չեն կարողանում կատարել արդյունավետ միջին կամ երեքմիավորանոց նետումներ։ Պաշտպանության մեջ կենտրոնականը պետք է հնարավորինս ուշադիր հետևի գնդակին, որպեսզի հնարավոր դեպքերում բլոկ դնի, կամ էլ հակառակորդի ձախողված նետումից հետո տիրանա անդրադարձին։

Ենթադրվում է, որ կենտրոնականները և ծանր հարձակվողները վատ են իրացնում տուգանային նետումները, ուստի հակառակորդ թիմերը կարող են հենց նրանց վրա իրացնել միտումնավոր տուգանքներ։ Այս մարտավարությունն NBA-ում հայտնի դարձավ որպես «Hack-a-Shaq»։

Տես Նաև

Բասկետբոլ

Բասկետբոլային դիրքեր
Պաշտպաններ
1. Խաղարկող Խաղարկող-ռմբարկու (PG/SG)
2. Հարձակվող պաշտպան Պաշտպան-հարձակվող/Սվինգմեն (SG/SF)
Հարձակվողներ 3. Թեթև հարձակվող Անկյունային (SF/PF)
4. Ծանր հարձակվող Խաղարկող-հարձակվող (PG/SF կամ PG/PF)
Կենտրոնական 5. Կենտրոնական Հարձակվող-Կենտրոնական/Բիգմեն (PF/C)
Ֆրոնտքորտ (SF/PF/C) | Թիմի ավագ | Գլխավոր մարզիչ |


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կենտրոնական (բասկետբոլ)
Listen to this article