Կերատիններ
From Wikipedia, the free encyclopedia
Կերատիններ (հունարեն՝ xepag, հունարեն՝ Kepatog - եղջյուր բառի սեռական հոլովը), թելիկային սպիտակուցներ, որոնք մտնում են մաշկի, մազերի, բրդի, փետուրների, թեփուկների, եղունգների, եղջյուրների, կտուցի և կճղակների եղջերային թաղանթների մեջ։ Կերատինները չեն լուծվում ջրում և օրգանական լուծիչներում, կայուն են պրոտեոլիտիկ ֆերմենտների նկատմամբ։ Կերատինների պոլիպեպտիդային շղթաները կարող են լինել ոլորված և ձգված ձևով։ Ոլորված թելիկները բնորոշ են կաթնասուններին, սողունների և թռչունների մոտ հանդիպում է նաև ձգված ձևը։