From Wikipedia, the free encyclopedia
Կերմիտ գորտը (անգլ.՝ Kermit the Frog), ամերիկացի տիկնիկագործ Ջիմ Հենսոնի կողմից ստեղծված Մափեթ տիկնիկներից ամենահայտնին։ Կերմիտը հանդես է եկել որպես «Մափեթ շոու»-ի ռեժիսոր և մենեջեր և հայտնվել է շատ այլ հեռուստատեսային շոուներում։
Կերմիտ գորտը | |
---|---|
Տեսակ | anthropomorphic frog or toad?, puppet character?, հեռուստատեսային կերպար, կինոհերոս, համակարգչային խաղի կերպար և մասկոտ |
Հեղինակ | Jim Henson? |
Ներկայացված է | The Muppet Christmas Carol?[1], Sesame Street? և The Muppet Show? |
Սեռ | արական |
Հրարած տիեզերքից | Muppets universe? |
Kermit the Frog Վիքիպահեստում |
Կերմիտ տիկնիկի առաջին տարբերակը ստեղծվել է կանաչ վերարկուից, որը պատկանել է Ջիմ Հենսոնի մորը, և երկու պինգ-պոնի գնդակներից, որոնք աչքեր են դարձել։ Սկզբում Կերմիտը մտածված էր որպես մողես, բայց Սեզամ փողոցում նրա ելույթներից անմիջապես առաջ նա գորտ է դարձել։ Ավելի «գորտային» տեսք ունենալու, ինչպես նաև գլխի և մարմնի միջև եղած կարերը թաքցնելու համար նրան նաև օձիք է ավելացվել[2]։ Խոսակցություն էր տարածվել, որ «Կերմիտ» անունը հայտնվել է Հենսոնի մանկության ընկերոջ՝ Միսսիսիպիից Կերմիտ Սքոթի պատճառով։ Այնուամենայնիվ, Ջիմ Հենսոնի ժառանգության տնօրենների խորհրդի ղեկավար Կարեն Ֆալկը կտրականապես հերքում է դա.
Այդ ժամանակ Կերմիտն այդքան հազվագյուտ անուն չէր, և Ջիմ Հենսոնն ասել է, որ գորտի անունը կապված չէ իր տարրական դպրոցից երեխայի անվան հետ։ |
Կերմիտը Մափեթ Շոուի առաջատար կերպարներից մեկն է, որում նա հանդես է եկել որպես ռեժիսոր և մենեջեր։ Բացի Մափեթ շոուից, գորտը մշտական կերպար էր «Սեզամ փողոց» տիկնիկային շոուի մեջ և հայտնվել է շատ այլ հեռուստատեսային շոուներում, հաճախ որպես «կենդանի» թոք-շոուի հյուր։
Նա հեռուստաէկրաններին է հայտնվել 1955 թվականին, և այդ պահից մինչև 1990 թվականին իր մահը նրան հնչյունավորում էր ինքը՝ Ջիմ Հենսոնը։ Կերմիտն ունի բնորոշ ձայն, որը հաճախ դառնում է նմանակման առարկա և երգելու ցանկություն է առաջացնում։ Նրա երգերից մեկը՝ Rainbow Connection-ը, յոթ շաբաթ մնացել է ամերիկյան Թոփ 40-ում և 1979-ին առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» և «Օսկարի»։
Կերմիտ գորտի անվամբ լույս է տեսել երկու գիրք (դրանցից մեկը ինքնակենսագրություն է), նա ստացել է Honoris causa դոկտորի աստիճան[3], և նա ունի իր սեփական աստղը Հոլիվուդի փառքի ծառուղում։
Կերմիտի վերջին գործերից մեկը «Մափեթներ» լիամետրաժ ֆիլմն է, որը թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.