Կերպարվեստ (հանդես) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կերպարվեստ (հանդես).

Կերպարվեստ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կերպարվեստ (այլ կիրառումներ)
Կերպարվեստ
Տեսակհանդես
Լեզուհայերեն, որոշ էջեր` ռուսերեն
Հրատարակիչ«Դիզայն կենտրոն» կոոպերատիվ
ԵրկիրՀՀ, Երևան
Հրատարակության պատմություն2003-2014 թվականներ
Հաճախականությունտարին 1-2 անգամ
Տպաքանակ1200
ISI0
SCOPUS0
ԲՈՀ ցանկ1

«Կերպարվեստ», Հայաստանի նկարիչների միության պարբերականը, որը լույս է տեսել 2003-2014 թվականներին։ Հրատարակիչ՝ «Դիզայն կենտրոն» կոոպերատիվ։

Պատմություն

Առաջին համարը լույս է տեսել 2003 թվականի սեպտեմբերի 5-ին[1]։ Կերպարվեստը լուսաբանող մասնագիտական լրատվամիջոց էր։ Հանրահռչակել է հայ ավանդական և ժամանակակից ազգային կերպարվեստը։ Տպագրել է վերլուծական նյութեր, ներկայացրել ցուցահանդեսներ, անդրադարձել հայ նշանավոր վարպետների հոբելյաններին և նկարիչների միության գործունեությանը։

Պարբերականում, հայերենից զատ, տպագրվել են նաև ռուսերեն նյութեր։ Հրատարակվել է 1200-ից ավելի տպաքանակով տարին 1 կամ 2 անգամ[2], տարածվել ՀՆՄ անդամների և արվեստասեր հասարակության մեջ, ուղարկվել միության մասնաճյուղեր և արտերկիր։

Ընդգրկված է եղել Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ՀՀ ԲՈՀ) սահմանած դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում։

Հանդեսի վերջին համարը լույս է տեսել 2014 թվականի սեպտեմբերին։ Հրատարակումը դադարեցվել է ֆինանսների բացակայության պատճառով[3]։

Խմբագրական խորհուրդ

«Կերպարվեստի» խմբագրական խորհուրդը ձևավորված է եղել նկարիչների միության բաժինների նախագահներից և կերպարվեստի ոլորտի ճանաչված գիտնականներից։

Պարբերականի խմբագրական խորհրդի նախագահն էր Կարեն Աղամյանը, գլխավոր խմբագիրը՝ Վրեժ Առաքելյանը[4]։

Ծանոթագրություններ

Աղբյուր

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կերպարվեստ (հանդես)
Listen to this article