![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cc/Flag_Kyzylorda_Oblast.jpg/640px-Flag_Kyzylorda_Oblast.jpg&w=640&q=50)
Կզըլ-Օրդայի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
Կզըլ-Օրդատի մարզ (ղազ.՝ Қызылорда облысы, قىزىلوردا وبلىسى; ռուս.՝ Кызылординская область), Ղազախստանի կազմում։ Կազմվել է 1938-ի հունվարի 15-ին։ Գտնվում է հանրապետության հարավում։ Տարածությունը 228, 1 հզ. քկմ է, 566 հզ. բն. (1979)։ Բաժանվում է 8 վարչական շրջանի, ունի 3 քաղաք, 9 քտա։ Կենտրոնը՝ Կզըլ-Օրդա։ 1967-ի օգոստոսի 21-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Գտնվում է Սիրդարյայի ստորին հոսանքում (Արալյան ծովից արևելք), հիմնականում Թուրանի դաշտավայրի սահմաններում (50—200 մ բարձրությամբ)։ Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -3, 5 °C-ից -19, 8 °C է, հուլիսինը՝ 25, 9 °C-ից 28, 2 °C, տարեկան տեղումները՝ 100—175 մմ, վեգետացիոն շրջանը՝ 168—198 օր։ Մարզի սահմաններում է Արալյան ծովի հյուսիսարևելյան կեսը։ Միակ և խոշոր գետը Սիրդարյան է։ 1969-ին շարք է մտել Կազալինյան հիդրոհանգույցը։ Մարզում շատ կան աղի լճեր։ Տարածքի զգալի մասը զբաղված է բուսականությունից համարյա զուրկ ավազուտներով։ Ամրացված ավազուտներում աճում են օշինդրայուղախոտային, գորշ, մոխրագույն կավավազային ու աղուտային հողերում՝ էֆեմերային բույսեր, Սիրդարյայի ողողատի ալյուվիալ մարգագետնային, հաճախ աղակալած հողերում՝ մարգագետնային բույսեր, նոսրանտառներ, թփուտներ, գետաբերանում և ափերին՝ եղեգնուտներ։ Կենդանական աշխարհը ներկայացված է գիշատիչներով, կճղակավորներով, կրծողներով, թռչուններով։ Բարսակելմես կղզում կա արգելանոց։ Բնակչության 70% ղազախներ են, բնակվում են նաև ռուսներ, կորեացիներ; խտությունը 1 քկմ վրա 2, 4 մարդ, քաղաքային բնակչությունը՝ 61, 7% (1977)։ Քաղաքներն են Կզըլրդան, Արալսկը, Կազալինսկը։ Գերակշռում են գյուղատնտեսական հումքի և ձկնամթերքի մշակման հետ կապված սննդի ու թեթև արդյունաբերության ճյուղերը։ Զարգացած է ոռոգովի հողագործությունն ու արոտային նասնապահությունը։ Ղազախստանի բրնձի 80% ֊ը տալիս է Կզըլ-Օրդատի մարզը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
| |||||
![]() | |||||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Ղազախստան, ԽՍՀՄ | ||||
Կարգավիճակ | Ղազախստանի մարզ | ||||
Մտնում է | Ղազախստան | ||||
Վարչկենտրոն | Կզըլ-Օրդա | ||||
Բնակչություն | 727 990 մարդ | ||||
Տարածք | 226 019 կմ² | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | հունվարի 15, 1938 թ. | ||||
Սահմանակցում է | Կարագանդայի մարզ, Ակտոբեի շրջան և Հարավ-Ղազախստանյան մարզ | ||||
Ժամային գոտի | UTC+6, Asia/Qyzylorda?[1] և UTC+5 | ||||
ISO 3166-2 կոդ | KZ-43 | ||||
Փոստային ինդեքսներ | 120000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | N,11 | ||||
gov.kz/memleket/entities/kyzylorda(ղազախ.) | |||||
Զարգացած է կարակուլաբուծությունն ու նրբագեղմ ոչխարաբուծությունը։ Երկաթուղիների երկարությունը 728 կմ է (1971), ավտոճանապարհներինը՝ 3376 կմ, Արալյան ծովով կատարվում է նավարկություն։ Մարզն ունի դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ Լույս է տեսնում մարզային 3 թերթ։