Կիբեռսպորտ
From Wikipedia, the free encyclopedia
Կիբեռսպորտ, նաև անվանում են համակարգչային սպորտ կամ էլեկտրոնային սպորտ — մրցակցային գործողության և հիմնական տեսախաղի մրցույթի պատրաստվելու հատուկ փորձաշրջանի տեսակ, որտեղ խաղը ապահովում է օբյեկտների կառավարման համար փոխգործակցային միջավայր, ինչպես նաև ապահովում է տարբեր պայմաններում մարդը մարդու հետ կամ մարդը խմբի հետ աշխատելու կարողություն[1][2][3]։
Կիբեռսպորտ | |
---|---|
Տեսակ | Հրաձգություններ առաջին դեմքից։ Counter-Strike: Global Offensive, Overwatch, Tom Clancy’s Rainbow Six Siege, Warface, Jogel ne DOG; |
Պորտալ | Կիբեռսպորտ |
Esports Վիքիպահեստում |
Բոլոր կիբեռսպորտային տեսակները բաժանվում են մի քանի հիմնական դասերի, որոնք առաձնանում են տարածքային հատկություններով, մոդելներով, խաղային առաջադրանքներով և կիբեռսպորտի մարզիկների զարգացած խաղային հմտություններով[2][4]. հրաձգություններ առաջին դեմքից, ռազմավարություններ ներկա ժամանակներում, ավտո- և ավիա-սիմուլյատորներ, Թիմային դերային խաղեր տակտիկա-ռազմավարական խաղերի տարրերով և այլն[5]։
Մրցանակային ֆոնդը կարող է հասնել մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի[6]։ Dota 2-ի «The International» մրցաշարը մի քանի անգամ ռեկորդներ է սահմանել վճարումներով. այսպես 2016 թվականին խաղարկվել է ավելի քան 20,77 մլն դոլար[7], 2017-ին` 24,79[8]; Intel Extreme Masters VIII-ում 696 000 ԱՄՆ դոլար։
Մրցաշարերի խաղերը հեռարձակվում են համացանցում ուղիղ եթերով, հավաքելով բազմամիլիոնանոց հանդիսատես[9]։ Օրինակ, The International 2015-ի ժամանակ, TrackDota.com կայքի տվյալներով, մրցաշարին հետևել է ավելի քան 4,6 մլն հանդիսատես[10]։ 2017 թվականին կիբեռսպորտի լսարանը ամբողջ աշխարհում ընդհանուր առմամբ հասել է 385 միլիոն մարդու.[11]:
Կիբեռսպորտի պատմությունը սկսել է Doom 2 խաղերից, որը ունեցել է համացանցային ռեժիմ։ Ի շնորհիվ Quake խաղի հանրաճանաչելիությանը, 1997 թվականին ԱՄՆ-ում հայտնվեց կիբեռսպորտի առաջին լիգան` Cyberathlete Professional League: