Կիժներ-Վոլֆի ռեակցիա
From Wikipedia, the free encyclopedia
Կիժներ-Վոլֆի ռեակցիա, կարբոնիլխմբի (>C=Օ) վերականգնումը մեթիլենխմբի ( >CH2)։ Դրա համար ալդեհիդը կամ կետոնը փոխարկում են հիդրազոնի, որը հիմքի առկայությամբ ճնշման տակ տաքացնելիս տարրալուծվում է՝
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2b/Wolff-Kishner-reaction_scheme-new.png/640px-Wolff-Kishner-reaction_scheme-new.png)
Հետագայում ավելի հաճախ կիրառել են Կիժներ-Վոլֆի ռեակցիայի այլ տարբերակը՝ երբ ալդեհիդը կամ կետոնը, հիդրազինի ավելցուկը և կծու կալիումը տաքացնում են բարձրաեռ լուծիչում (դի-կամ տրիմեթիլենգլիկոլում), 180-200 °C-ում։ Ռեակցիան կարելի Է կիրառել կարիոնիլային այնպիսի միացությունները վերականգնելու համար, որոնք զգայուն են թթուների նկատմամբ (հմմտ. Կլեմմենսենի ռեակցիա)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8d/Wolff-Kishner_mechanism-s.png/640px-Wolff-Kishner_mechanism-s.png)