Կիլիկյան Հայաստանի քաղաքների ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Կիլիկիայի Հայկական Թագավորության տիրապետությունը Դաշտային Կիլիկիայի բերրի և ռազմավարական տեսակետից մեծ արժեք ունեցող հարթավայրերի նկատմամբ պահպանելու համար կարևորագույն դեր էին խաղում Տավրոսի լեռների, ինչպես նաև Անտիտավրոսի Ամանոս կամ Սև լեռների վրա վեր խոյացող ամրոցներն ու բերդաքաղաքները, ինչպես նաև հարթավայրերում կառուցված պարսպապատ քաղաքները։ Բյուզանդիայի տիրապետության ժամանակ Կիլիկիայի խոշորագույն քաղաքները և վարչական կենտրոնները Տարսոնը և Անարզաբան էին, որոնց ծագումը հասնում էր մինչև հեթիթների կայսրության գրեթե նախապատմական ժամանակաշրջանը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/62/ArmBurgSchn.jpg/640px-ArmBurgSchn.jpg)
Ստորև թվարկված են Կիլիկյան Հայաստանի բերդաքաղաքներն ու քաղաքները։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/98/Siscapital.jpg/320px-Siscapital.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/39/Cleopatra%27s_Gate%2C_Tarsus%2C_Mersin_Province.jpg/640px-Cleopatra%27s_Gate%2C_Tarsus%2C_Mersin_Province.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/62/Anazarbus_klikya_city_south_gate.jpg/640px-Anazarbus_klikya_city_south_gate.jpg)
- Ամուդա կամ Ամուտա՝ Անարզաբայից հարավ, ներկայիս Գյոքչեդամ, Gökçedam քաղաքը,
- Ասգուրաս կամ Ասկուրաս՝ Կիլիկյան Դարպասներից հյուսիս, Նանաթանայելների իշխանական տոհմի սեփականությունը,
- Ացգիտ, Ազգիտ կամ Ածկիտ, Վահկա և Սարվանդիքար բերդերի մերձակայքում,
- Պաղրաս Լևոն I արքայի օրոք, Տաճարական ասպետների միաբանությունից խլված,
- Բարբարոն կամ Պապեռոն, Կիլիկյան Դարպասներից հարավ, Հեթումյանների տիրույթը,
- Բոդրում (Հիերապոլիս Կաստաբալա), Սրվանդիքարից հյուսիս-արևմուտք, Օսմակյան կայսրության Կեսմեբուրուն գավառ,
- Կապան, սահմանային բերդ և լեռնանցք Կիլիկիայում, Զեյթունից հարավ-արևմուտք, Ֆռնուզ և Աստվածաշեն լեռների միջև։ Կապանը պաշտպանում էր Դաշտային Կիլիկիայի մատույցները։
- Կոպիտառ/Կոսիտար, Սիս քաղաքից հյուսիս, Ռուբինյանների տիրույթ, 1091 թվականից,
- Գյոքվելիօղլու կալեսի Ադանայի նահանգի Յուրեղիր բնակավայրի մոտ,
- Սելևկիայի միջնաբերդ՝ Գուրմարդիաս կամ Սելևկիա (Սիլիֆկե) քաղաքի մոտ,
- Համուս, բյուզանդական նահանգապետ Անդրոնիկոսի նստավայրը,
- Հարունիա, 1236 թվականին՝ Տևտոնական միաբանությունն էր տիրում,
- Հռոմկլա (Ռում կալա, Ռանկուլատ) Եփրատ գետի ափին, Հայոց Կաթողիկոսի նստավայրը,
- Բերդաքաղաքն Կիբիստրա (Էրեգլի), Պանտալեոնի (Mandale) նստավայրը. Թորոս II Ռուբինյանի օրոք՝ հարձակման ենթարկվեց,
- Կոռիկոս բերդաքաղաք մերձակա ծովային բերդով, Կուսաբերդ կամ Կիզկալեսի,
- Լամբրոն/Նամրուն-Հեթումյանների տիրույթը Տավրոսի լեռներում՝ Կիլիկյան Դարպասների մերձակայքում,
- Մամուրե կալեսի, մերձ Անամուր քաղաքին, հիմնվախ հռոմեացիների կողմից,
- Նորբերդ կամ Թոքմար կալեսի, մերձ Սելևկիա քաղաքին, 1210 թվականին պատկանում էր Հիվանդախնամ ասպետների միաբանությանը,
- Բարձրբերդ, Սիս քաղաքից հյուսիս-արևելք, Ռուբինյանների գահանիստը Թորոս II իշխանի օրոք,
- Սարվանդիքար Ամանոս լեռներում, Ամանոսյան Դարպասների հսկող բերդերից,
- Տաճիկքար,
- Թիլ Համտուն Թոփրաքքալե բնակավայրի մերձակայքում,
- Վահկա, Գյոքսու կամ Սեյհան / հին անունը՝ Կոքսոն, Անտիտավրոս լեռներում, Սիս քաղաքից դեպի հյուսիս՝ դեպի Ադանա գնացող ճանապարհի՝ լեռնանցքի մոտ,այժմ թրքերեն-Feke,
- Ադանա, Ռուբինյանների տոհմական գահանիստը 1091 թվականին,
- Յըլանկալե, Օձաբերդ, Սիս քաղաքից դեպի հարավ-արևմուտք։