Կիմչի
From Wikipedia, the free encyclopedia
Կիմչի (կորեերենի բարբառներով՝ կիմչի, կիմ-չի, չիմչխի, չիմչխա, չիմ-չա), կորեական խոհանոցի ուտեստ, որը իրենից ներկայացնում է կծու համեմունքներով համեմված թթու դրած (խմորված) բանջարեղեններ, առաջին հերթին չինական կաղամբ։
Կիմչիի բաղադրիչները | |
Հարավային Կորեա | |
Տեսակ | ոչ նյութական մշակութային ժառանգություն |
Ենթատեսակ | խմորման արդյունք, թթու դրած բանջարեղեն և կերակուր |
Առաջացման երկիր | Կորեա[1] |
Հիմնական | Napa cabbage?, white radish?, կոճապղպեղ, սխտոր և chili powder? |
Kimchi Վիքիպահեստում |
Ընդհանուր առմամբ այն համեմվում է կարմիր պղպեղով, սոխով (կամ սոխի հյութով), սխտորով և կոճապղպեղով կամ խաչածաղկավորների տերևներով։ Հիմնականում այն լինում է չինական կաղամբ, երբեմն բրնձի հատիկներով, միայն թե հաճախ նրանց փոխարեն օգտագործում են Կոլրաբիի, ամսաբողկի և լոբայի տերևներ, նաև վարունգ, սմբուկ կամ այլ բանջարեղեններ։
Կորեայում կիմչին համարվում է հիմնական ուտեստ։ Կորեացիները կարծում են, որ կիմչիի չափավոր օգտագործումը նպաստում է ճարպային կուտակումների վերացմանը, այսինքն այս ուտեստը համարում են դիետիկ։ Նաև համարում են, որ կծու կիմչին լավ միջոց է մրսածության դեմ. կիմչին (այնպես և այլ թթուները և ստացված աղաջուրը) համարվում է ազդող միջոց մախմուրի դեմ[2][3]։