Կիմ Ջոնգ Ունի կյանքի մանրամասները գաղտնի էին պահվում ամբողջատիրական վարչակարգի կողմից մինչև 2010 թվականը։ Իննսունական թվականներին Պակ Չոլ ծածկանունով սովորել է Շվեյցարիայի մասնավոր դպրոցներից մեկում։ 2002 - 2007 թվականներին եղել է Կիմ Իր Սենի անվան Զինվորական Ակադեմիայի ուսանող։ 2010 թվականին ստանձնել է բարձր պաշտոններ կոմունիստական կուսակցությունում և բանակում, ինչի հետևանքով ժառանգորդության փաստը պաշտոնաբար հաստատվել է։ 2011 թվականի դեկտեմբերի 29-ին, հոր հուղարկավորությունից մեկ օր անց, Կիմ Յոնգ Նամի կողմից հայտարարվել է որպես «մեր կուսակցության, բանակի և երկրի գերագույն առաջնորդ»։