From Wikipedia, the free encyclopedia
Կիյոհարա Յուկինոբու (ճապ.՝ 清原雪信, հայտնի է նաև որպես Կանո Յուկինոբու, 1643, Կիոտո, Ճապոնիա - հունիսի 5, 1682), ճապոնացի նկարչուհի, Ճապոնիայում առաջին և ակնառու կին նկարիչներից և Կանո դպրոցին առնչվող նկարչուհիներից մեկը։
Կիյոհարա Յուկինոբու | |
---|---|
Ծնվել է | 1643 |
Ծննդավայր | Կիոտո, Ճապոնիա |
Վախճանվել է | հունիսի 5, 1682 |
Քաղաքացիություն | Tokugawa shogunate |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | Կանո դպրոց |
Թեմաներ | գեղանկարչություն |
Հայր | Կուսումի Մորիկագե |
Kiyohara Yukinobu Վիքիպահեստում |
Կիյոհարա Յուկինոբուն ծնվել է 1643 թվականին նկարիչ Կուսումի Մորիկագեի և նկարիչ Կանո Տանյուի զարմուհու ընտանիքում։ Հայրը և պապը եղել են Կանո դպրոցի ներկայացուցիչներ[1]։ Ճապոնիայում կանանց շրջանում արվեստը խիստ խրախուսվում էր, իսկ վրձիններն ու այլ գեղանկարչական գործիքները հաճախ ներառվում էին օժիտի մեջ[1]։ Այնուամենայնիվ, քիչ կին նկարիչներ են հաջողության հասնել կրթության բացակայության պատճառով, քանի որ նրանք կարող էին միայն տանը սովորել[1]։ Հարուստ արիստոկրատների կանայք և դուստրերը կարող էին վարձել ուսուցիչներ տանը պարապելու համար, սակայն նրանցից քչերն են դարձել ճանաչված նկարչուհիներ[1]։ Կիյոհարա Յուկինոբուն հնարավորություն է ունեցել նկարչություն սովորել հորից Կիոտոյում և Կանո Տանյուի աշխատանքների ոճից[2]։
Կիյոհարա Յուկինոբուն շարունակել է Կանո դպրոցի ավանդույթները, սակայն վերամշակել է այս դպրոցին բնորոշ թեմաները իր ձևով և ի վերջո ճանաչվել է որպես նկարչուհի և կին, ով արվեստում (կեյսու) և կտավների գնորդների շրջանում բարձունքների է հասել[1][2]։ Այս ամենի վկայությունը նրա աշխատանքների վրա արված ստորագրություններն են։ Նա աշխատել է ինչպես ճապոնական գեղանկարչության ավանդական ձևերով (էմակիմոնո և կակեմոնո), այնպես էլ խոշոր ֆորմատի նախշանկարներով, օրինակ՝ առաջակալները։ Ցավոք, պահպանվել է նրա հեղինակության միայն մեկ առաջակալ[2]։ Կիյոհարա Յուկինոբուի ստեղծագործություններից շատերը ստեղծվել են յամատո-է ոճով, հաճախ նա պատկերել է Կանո դպրոցի ավանդական ծաղիկներ ու թռչուններ և կերպարներ չինական պատմությունից ու գրականությունից[2], սակայն հայտնի է դարձել կանանց կերպարներ նկարելով, այդ թվում բանաստեղծուհի և գրող, «Ասք Գենջիի մասին» վեպի հեղինակ Մուրասակի Շիկիբուի նկարով[3][4]։ Հայտնի ստեղծագործությունների շարքում են «Չորս եղանակների թռչուններ և ծաղիկներ» առաջակալի նախշանկարը, «Լոր և կորեկ» և «Սրնգահավերը, բալենու ծաղիկները և բամբուկը առվակի մոտ» (երկուսն էլ ներկայումս գտնվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում)։
Գրող Իհարա Սայկակուի ստեղծագործություններից մեկում կա մի տեսարան, որտեղ կուրտիզանուհին Կիյոհարա Յուկինոբուին պատվիրում է նկար ստեղծել[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.