Կինը (ֆիլմ, 1915)
From Wikipedia, the free encyclopedia
Կինը (անգլ.՝ A Woman, մյուս անվանումը՝ Charlie the Perfect Lady / The Perfect Lady), Չարլի Չապլինի կարճամետրաժ համր ֆիլմ, նկարահանված 1915 թվականին։ Նկարահանված է՝ Essanay Studios կինոընկերությունում։ Ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1915 թվականի հուլիսի 12-ին, ԱՄՆ-ում։ Չապլինի հայտնի կինոկատակերգություններից է։ Ֆիլմում օգտագործվել է մի հայտնի հնարք կինեմատոգրաֆի մեջ, երբ տղամարդը որպես կին է կերպարանափոխվում, ինչը հետագայում շատ են օգտագործել ուրիշ ֆիլմերում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կինը (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կինըանգլ.՝ A Woman, Երկիր ...
Կինը անգլ.՝ A Woman | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կինոկատակերգություն և համր կինո |
Թվական | 1915 |
Ռեժիսոր | Չարլի Չապլին |
Պրոդյուսեր | Ջես Ռոբինս |
Սցենարի հեղինակ | Չարլի Չապլին |
Դերակատարներ | Չարլի Չապլին, Էդնա Փերվիենս, Չարլզ Ինսլի, Լեո Ուայթ, Ջես Ռոբինս և Բիլլի Արմսթրոնգ |
Օպերատոր | Հարրի Էնսայն |
Մոնտաժ | Չարլի Չապլին |
Կինոընկերություն | Essanay Studios |
Տևողություն | 20 րոպե |
A Woman (1915 film) Վիքիպահեստում |
Փակել