Կիշոր Կումար
From Wikipedia, the free encyclopedia
Կիշոր Կումար (իրական անունը՝ Աբհաս Կումար Գանգուլի, բենգալի` কিশোর কুমার গাঙ্গুলী, օգոստոսի 4, 1929(1929-08-04)[1][2], Խանդվա, Nerbudda Division, Central Provinces, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 13, 1987(1987-10-13)[1][2], Մումբայ, Հնդկաստան), բենգալյան ծագումով հնդիկ երգիչ, դերասան, բանաստեղծ-երգահան, կոմպոզիտոր, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ։ Մաննա Դեյի, Մուկեշի և Մոհամեդ Ռաֆիի հետ միասին համարվում է հնդկական կինոյի արտակադրային երգի «ոսկե ձայներից» մեկը։ Նկարահանվել է մոտ 100 ֆիլմում և ձայնագրել ավելի քան 3000 երգ Հնդկաստանի տարբեր լեզուներով, այդ թվում ` բենգալի, հինդի, մարաթհի, ասսամերեն, գուջարաթի, կաննադա, մալայալամ, ուրդու և այլն։ Արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում ութ անգամ Filmfare Awards մրցանակին, որի համար գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես վոկալի համար ամենաշատ պարգևատրված մրցանակակիր։ 1997 թվականին Մադհյա Պրադեշ նահանգի կառավարությունը նրա պատվին, հնդկական կինեմատոգրաֆում կատարած ներդրումների համար սահմանել է Կիշոր Կումարի անվան մրցանակ։
Կիշոր Կումար բենգալերեն՝ কিশোর কুমার | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1929(1929-08-04)[1][2] |
Ծննդավայր | Խանդվա, Nerbudda Division, Central Provinces, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1987(1987-10-13)[1][2] (58 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Գերեզման | Խանդվա |
Քաղաքացիություն | Հնդկաստան, Բրիտանական Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, երաժիշտ, կինոպրոդյուսեր, yodeler, բանաստեղծ և կինոդերասան |
Ժանրեր | Ֆիլմի, ռոքնռոլ, հինդուիստական դասական երաժշտություն և Գազել |
Ծնողներ | հայր՝ Կունջալալ Գանգուլի, մայր՝ Գոուրի Դևի |
Ամուսին(ներ) | Ռումա Գուտա Տհակուրտա, Մադհուբալա, Յոգիտա Բալի և Լենա Չդավակարան |
Երեխա(ներ) | Ամիտ Կումար և Sumit Kumar? |
Պարգևներ և մրցանակներ | |