Կիչան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կիչան.

Կիչան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։
Գյուղ
Կիչան
Երկիր
 
Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ935 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն168[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունկիչանցի
Ժամային գոտիUTC+4
##Կիչան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Կիչան, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 28 կմ հարավ-արևմուտք` Խաչեն գետի ձախ ափին՝ 950 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 674 հեկտար։ Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ և այլն։

Գյուղում պահպանվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, շրջակայքում՝ Կիչանի վանքը։

Կիչանը Արցախյան պատերազմում

1990 թ.-ին Կիչանում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Կ. Առաքելյան), որը առանձին, իսկ 1992 թ.-ից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորոբաժանումների կազմում մասնակցել է Կիչանի ինքնապաշտպանական, Մարտակերտի, Ասկերանի, Աղդամի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ 1991-93 թթ.-ին Կիչանը պարբերաբար ռմբակոծվել է, գրավվել (ավերվել են տները և շինությունները), ապա ազատագրվել։ Կիչանից զոհվել է 11 ազատամարտիկ[2]։

Ծանոթագրություններ

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2005)
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 299։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կիչան
Listen to this article