Կիսապաշտպան (ֆուտբոլ)
From Wikipedia, the free encyclopedia
Կիսապաշտպան, ֆուտբոլային դիրք[1]։ Կիսապաշտպանները սովորաբար դաշտում զբաղեցնում են թիմի պաշտպանների և հարձակվողների միջև դիրքը։ Որոշ կիսապաշտպաններ խաղում են պաշտպանվողական դեր` փորձելով խափանել մրցակցի գրոհները և նրանց հաճախ անվանում են հենակետային կիսապաշտպաններ։ Մյուսները ավելի շարժուն են և արդյունավետ փոխանցումներ են կատարում, այս կիսապաշտպաններին հաճախ անվանում են խորքից գործող, փլեյ մեյքերներ և այլն։ Կիսապաշտպանների քանակը և նրանց դերը որոշվում է յուրաքանչյուր թիմի տակտիկական դասավորվածությամբ, կիսապաշտպաններից բաղկացած խմբին հաճախ անվանում են թիմի կիսապաշտպանություն[2]։
Շատ մարզիչներ առնվազն մեկ կիսապաշտպանի տալիս են գրոհներին մասնակցելու դեր, կամ պաշտպանվելու և գրոհելու հավասար դերեր։ Կիսապաշտպանները հիմնականում ամենաշատն են վազում դաշտում[3]։