Կիտագավա Ուտամարո
From Wikipedia, the free encyclopedia
Կիտագավա Ուտամարո (ճապ.՝ 喜多川歌麿, 1753[1][2][3][…] կամ 1754[4], Կավագոե, Սայտամա, Ճապոնիա և Էդո, Ճապոնիա - հոկտեմբերի 31, 1806(1806-10-31)[5][6], Էդո, Ճապոնիա), ճապոնացի նկարիչ, փայտի վրա գունավոր փորագրանկարների վարպետ։ Հարել է Ուկիյո-է դպրոցին։
Կիտագավա Ուտամարո ճապ.՝ 喜多川 歌麿 | |
---|---|
Ի ծնե | 喜多川歌麿 |
Ծնվել է | 1753[1][2][3][…] կամ 1754[4] |
Ծննդավայր | Կավագոե, Սայտամա, Ճապոնիա և Էդո, Ճապոնիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 31, 1806(1806-10-31)[5][6] |
Մահվան վայր | Էդո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա[4][4] |
Մասնագիտություն | ukiyo-e artist, նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | ուկիյո-է |
Ժանր | bijin-ga? |
Ուշագրավ աշխատանքներ | Moonlight Revelry at Dozo Sagami? և Three Beauties of the Present Day? |
Ուսուցիչ | Տորիյամա Սեկիեն |
Աշակերտներ | Maki Bokusen?, Kitagawa Utamaro Ⅱ?, Kitagawa Chiyojo?, Kitagawa Yukimaru?, Michimaro?, Tsukimaro?, Fujimaru?, Kitagawa Hidemaru?, Minemaru?, Kitagawa Konomaru?, Kitagawa Toshimaru? և Kitagawa Takemaru? |
Ներշնչվել է | Torii Kiyonaga?[7] |
ստորագրություն | |
Kitagawa Utamaro Վիքիպահեստում |
Ստեղծագործել է Էդոյում (այժմ՝ Տոկիո)։ Ստեղծել է արհեստավորների կյանքը պատկերող նկարներ, բնանկարներ, բուսական ու կենդանական աշխարհի պատկերներ («Գիրք միջատների մասին» փորագրանկարների ալբոմը, 1788 և այլն), սակայն հռչակվել է Յոսիվարա թաղամասի գեյշաներին նվիրված գործերով («Յոսիվարայի կանաչ գրքերի տարեգիրք» փորագրանկարների ալբոմը, 1804)։ Հմտորեն օգտագործելով թղթի սպիտակ մակերեսի դեկորատիվ հնչեղությունը՝ կանանց դիմանկարներում Ուտամարոն առանձնահատուկ նրբությամբ է արտահայտել բնորդի հոգեվիճակը։ Ուտամարոյի բանաստեղծական արվեստը կարևոր դեր է խաղացել ճապոնական փորագրանկարների նկատմամբ XIX դարի վերջին եվրոպացիների հետաքրքրությունն արթնացնելու համար[8]։