Կիրանց (Տավուշի մարզ)
գյուղ ՀՀ Տավուշի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Կիրանց, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 17 կմ հյուսիս-արևմուտք, Քարահան (Կիրանց) գետի ձախ ափին։ Գտնվում է Երևանից 165 կմ հեռավորության վրա։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիրանց (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Կիրանց | |||
Կիրանց գյուղը 2017 թվականին | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Տավուշի մարզՏավուշի մարզ | ||
Այլ անվանումներ | Կունեն, Գետաշեն | ||
Մակերես | 5.9 կմ² | ||
ԲԾՄ | 720 մ | ||
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲352 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | կիրանցեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Փակել
Գյուղը Կիրանց է վերանվանվել 1967 թ.-ին, 1935 թվականից մինչև 1967 թվականը կրել է Գետաշեն անունը[2]։ Դարեր շարունակ Կիրանցը հայտնի է եղել Կունեն անվանումով։ Ըստ Աշխարհացույցի Կունենը եղել Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Կուենք գավառի կենտրոնը։ [փա՞ստ]