Կիրառական մաթեմատիկա
From Wikipedia, the free encyclopedia
Կիրառական մաթեմատիկա, մաթեմատիկայի ճյուղ, որ զբաղվում է այնպիսի մաթեմատիկական մեթոդներով, որոնք կիրառություն են գտնում գիտության, տեխնիկայի, բիզնեսի, ինֆորմատիկայի և արդյունաբերւթյան մեջ։ Այսպիսով՝ կիրառական մաթեմատիկան մաթեմատիկա գիտության և կոնկրետ մասնագիտական բնագավառի գիտելիքների համադրությունն է։ Կիրառական մաթեմատիկա տերմինը նկարագրում է մասնագիտություն, որում մաթեմատիկոսները աշխատում են գործնական խնդիրների վրա՝ մաթեմատիկական մոդելների ձևակերպման և ուսումնասիրման միջոցով։