From Wikipedia, the free encyclopedia
Կիրիլ Հոլլանդ (ծնյալ՝ Կիրիլ Ուայլդ, հունիսի 5, 1885[1], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 9, 1915[1], Festubert), ռազմական գործիչ։
Կիրիլ Հոլլանդ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1885[1] |
Ծննդավայր | Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մայիսի 9, 1915[1] (29 տարեկան) |
Մահվան վայր | Festubert |
Գերեզման | Richebourg |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Radley College? և Թագավորական ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Օսկար Ուայլդ[1], մայր՝ Կոնստանս Լլոյդ[1] |
Օսկար Ուայլդի և Կոնստանս Լլոյդի երկու որդիներից ավագն ու Վիվիեն Հոլլանդի եղբայրը։
Ըստ նրա եղբոր՝ Վիվիեն Հոլլանդի «Օսկար Ուայլդի որդին» (1954) ինքնակենսագրականի՝ Օսկարը նվիրված և սիրող հայր էր իր երկու որդիների համար։ Նրանք ունեցել են համեմատաբար երջանիկ մանկություն[2]։ Սակայն 1895 թվականին Օսկարի դատապարտումից և անպարկեշտության համար բանտարկվելուց հետո նրանց մայրը որոշել է ընտանիքը դուրս բերել ուշադրության կենտրոնից։
Նա ընդունել է Հոլլանդ ազգանունը ինչպես տղաների, այնպես էլ իր համար, որպեսզի պաշտպանվեն նրանց հանրային հետաքրքրասիրությունից։ Նա տղաների հետ տեղափոխվել է Շվեյցարիա և նրանց ընդունել Գերմանիայի անգլիախոս գիշերօթիկ դպրոց։ Օսկար Ուայլդը մահացել է 1900 թվականին․ նրա որդիներից ոչ մեկը չի տեսել նրան բանտարկվելուց հետո։ Երբ նրան ազատ են արձակել, նա մեկնել է Ֆրանսիա և այլևս երբեք չի ապրել Անգլիայում կամ Իռլանդիայում։
1899 - 1903 թվականներին Կիրիլը հաճախում էր Ռադլիի քոլեջը, որն Օքսֆորդշիրի բարձր մակարդակի պետական դպրոց էր[3]։ Դպրոցն ավարտելուց հետո Վուլիջի Թագավորական ռազմական ակադեմիայում դարձել է Gentleman Cadet:
1905 թվականի դեկտեմբերի 20-ին Հոլանդը նշանակվել է թագավորական դաշտային հրետանու կրտսեր լեյտենանտ։ 1908 թվականի դեկտեմբերի 20-ին նրան տրվել է լեյտենանտ կոչում և նա մոտ երեք տարի ծառայել է Միացյալ Թագավորությունում։ Հետո նրն տեղափոխել են Հնդկաստան, որտեղ ծառայել է 1911 թվականի սեպտեմբերից մինչև 1914 թվականը Սեկունդերբադի No. 9 զինամթերքի ստորաբաժանումում։ Նրան կապիտանի կոչում են տվել 1914 թվականի հոկտեմբերի 30-ին[4]։
Երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, կապիտան Հոլլանդը ծառայում էր մայրցամաքում գտնվող բրիտանական ուժերում։ 1915 թվականի մայիսի 9-ին մասնակցել է Նեվե-Չապելի համար մղվող մարտին։ Ֆեստուբերտի ճակատամարտի ժամանակ, Ֆրանսիայում սպանվել է գերմանացի դիպուկահարի կողմից[5][6]։ Թաղված է Ֆրանսիայի Ռիչբուրգ-լ՛Ավուե քաղաքում գտնվող Սբ Վաաստ ռազմական գերեզմանատանը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.