From Wikipedia, the free encyclopedia
Կլաուս Կինսկի[7] (հոկտեմբերի 18, 1926[1][2][3][…], Սոպոտ, Ազատ քաղաք Դանցիգ[4] - նոյեմբերի 23, 1991[1][2][5][…], Լագունիտաս-Ֆորեսթ Քնոլս, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), գերմանացի դերասան[8][9][10][11], որը խաղացել է առավել քան 130 ֆիլմերում և այդ թվում հանդես է եկել Վեռներ Հերցոգի ֆիլմերից մի քանիսում՝ «Ագիռե. Աստծո ցասումը» (1972), «Նոսֆերատու. Գիշերվա ուրվականը» (1979), «Վոյցեկ» (1979), «Ֆիցկարալդո» (1982), «Կանաչ կոբրան» (1987), որտեղ միշտ խաղացել է գլխավոր դերը, հենց այս դերերն էլ Կինսկին բերել են նրա հիմնական ճանաչումը։ Նա նաև հայտնի է իր դերերով մի քանի Սպագեթի վեսթերն ֆիլմերում՝ մասնավորապես Սերջիո Լեոնեի «Մի բուռ փողերի հետևում» (1965) և Սերջիո Կորբուչիի «Մեծ լռությունը» (1968) ֆիլմերը։ Կինսկին եղել է բավականին հակասական և ծայարհեղ անձնավորություն որի մի քանի կատաղի կռիվները, ֆիլմերի նկարահանումների ժամանակ, ներկայացված են Հերցոգի «Իմ սիրելի թշնամին» (1999) վավերագրական ֆիլմում։
Կլաուս Կինսկի գերմ.՝ Klaus Kinski | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Սոպոտ, Ազատ քաղաք Դանցիգ[4] |
Մահացել է | նոյեմբերի 23, 1991[1][2][5][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Լագունիտաս-Ֆորեսթ Քնոլս, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոդերասան, թատրոնի դերասան և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Minhoï Geneviève Loanic? |
Համատեղ ապրող(ներ) | Debora Caprioglio? |
Երեխա(ներ) | Pola Kinski?, Նաստասյա Կինսկի և Նիկոլայ Քինսկի |
Պարգևներ և մրցանակներ | |
kinski.de | |
Կինսկին ունի երեք երեխա՝ Պոլա, Նատալյա և Նիկոլայ Կինսկիները որոնք երեքն երեք տարբեր կանանցից են։ Նրանք բոլորն էլ դերասաններ են ովքեր աշխատել են թե Գերմանիայում թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Կինսկին մահացել է 1991 թվականի նոյեմբերի 23-ին սրտի կաթվածից, 65 տարեկան հասակում։ Նրա մոխիրը լցրել են Խաղաղ օվկիանոսը։ Իր երեք երեխաներից միայն Նիկոլայն է եղել հոր թաղմանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.