From Wikipedia, the free encyclopedia
Կլոդիոն Clodion, իսկական անուն-ազգանունը՝ Կլոդ Միշել, (դեկտեմբերի 20, 1738[1][2][3][…], Նանսի, Լոթարինգիա - մարտի 29, 1814[3], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քանդակագործ։ Հռչակվել է ռոկոկոյի ավանդույթներով ստեղծած, բայց ընդհանուր ռիթմաշարով ավելի զուսպ, զվարճացող սատիրներ, բաքոսուհիներ, ամուրներ պատկերող թրծակավե նուրբ, դեկորատիվ արձանիկներով, արձանախմբերով ու ռելիեֆներով, կիրառական առարկաներով (մոմակալներ, ճյուղավոր աշտանակներ, սկահակներ)։
Կլոդիոն ֆր.՝ Clodion | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1738[1][2][3][…] |
Ծննդավայր | Նանսի, Լոթարինգիա |
Մահացել է | մարտի 29, 1814[3] (75 տարեկան) |
Վախճանի վայրը | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Լոթարինգիա և Ֆրանսիա |
Ուսուցիչ | Lambert Sigisbert Adam? և Ժան Բատիստ Պիգալ |
Ստեղծագործություն(ներ) | The French Army Entering Munich? |
Մասնագիտություն | քանդակագործ և վիզուալ արտիստ |
Ամուսին | Catherine-Flore Pajou? |
Ծնողներ | մայր՝ Anne Adam? |
Պարգևներ և մրցանակներ | |
Clodion Վիքիպահեստում |
Կլոդիոնն աշակերտել է հորը՝ պրուսական թագավորի պալատական քանդակագործ Թոմաս Միշելին, ապա՝ քեռուն՝ նույնպես քանդակագործ Լամբեր-Սիժիսբերին, այնուհետև՝ անվանի արձանագործ Ժան Բատիստ Պիգալին։ 1759 թվականին կերպարվեստի և քանդակի թագավորական ակադեմիայում նրա ներկայացրած աշխատանքներն արժանացել են գլխավոր մրցանակին։ 1762 թվականին Կլոդիոնը մեկնել է Հռոմ, որտեղ անց է կացրել ինը տարի, ուսումնասիրել անտիկ արվեստի նմուշները։ Ի դեպ, Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհին նախքան իտալացի քանդակագործ Ֆալկոնեին Սանկտ Պետերբուրգ հրավիրելը իր գործակալների միջոցով համառորեն ջանացել է Կլոդիոնին համոզել, որ գա Ռուսաստան, բայց վերջինս գերադասել է մեկնել Հռոմ[4]։ Անվանի անձանց դիմաքանդակներ, սատիրների, բաքոսուհիների, ամուրների արձանիկներ, կիրառական առարկաներ ստեղծելուց զատ՝ Կլոդիոնը Սևրի հախճապակու գործարանի համար պատրաստել է կաղապարանմուշներ, բազմացրել է իր աշխատանքները և հանել վաճառքի, ինչը նորություն էր այն ժամանակներում։ Նրա արվեստի նրբագեղ ոճը նկատի առնելով՝ նրան անվանել են «քանդակագործության Ֆրագոնար»։
Կլոդիոնի աշակերտներից է եղել Ժոզեֆ Շառլ Մորենը (1759—1834)[5]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.