Կղեմես Սիպիլյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Կղեմես Սիպիլյան.

Կղեմես Սիպիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կղեմես Սիպիլյան
Ծնվել էփետրվարի 17, 1824(1824-02-17)
Ծննդավայր
 
Օսմանյան կայսրություն, Կոստանդնուպոլիս
Վախճանվել էմայիսի 23, 1878
Վախճանի վայր
 
Օսմանյան կայսրություն, Դիարբեքիր
Մասնագիտությունդրամագետ
ԱզգությունՀայ
ԿրթությունՎիեննայի Մխիթարյան միաբանություն

Կղեմես Սիպիլյան աշխարհիկ անունը՝ Մկրտիչ (փետրվարի 17, 1824, Կոստանդնուպոլիս —մայիսի 23, 1878, Դիարբեքիր), հայ դրամագետ։ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1842

Շրջագայելով Հայաստանի (Էջմիածին, Վան), Անդրկովկասի (Թիֆլիս), Պարսկաստանի (Թեհրան, Սպահան), Փոքր Ասիայի, Միջագետքի, Կիլիկիայի մի շարք վայրերում՝ հավաքել և ուսումնասիրել է հայկական դրամներ, դրամագիտական նյութեր և այլ հնություններ։

Կիլիկյան մետաղադրամ
Կիլիկյան մետաղադրամ

Սիպիլյանի հիմնական աշխատությունը՝ «Դասավորություն ռուբենյան դրամոց» (1892), որտեղ նա առաջին անգամ մշակել, դասակարգել ու ժամանակագրել է 3 հազար կիլիկյան դրամ, նրա մահից հետո որոշ լրացումներով հրատարակել է Գրիգորիս Վ․ Գալամքյարյանը։ Այն հիմք դարձավ Կիլիկիայի հայկական դրամների վերաբերյալ հետագա ուսումնասիրությունների պաշար։ Դրա հիման վրա հետագայում Ա․ Ա․ Դամալով-Չուրաևը Պետերբուրգում հրաաարակեց իր «Ռուբենյան դրամների դասավորությունը» (1923, ռուսերեն) գիրքը։ Կղեմես Սիպիլյանը հեղինակ է նաև դրամագիտական այլ աշխարհագրական և պատմական մի շարք հրապարակումների։

Գրականություն

Հայ դրամագիւոական հանդես, հ, IV, Լոս Անջելես, 1980։ Հ․ Սարգսյան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 397
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Կղեմես Սիպիլյան
Listen to this article