Կղզեխումբ
From Wikipedia, the free encyclopedia
Կղզեխումբ (արշիպելագ) (հուն․՝ Αρχιπέλαγος), կղզիների խումբ, որոնք տեղաբաշխված են իրար մոտ, և սովորաբար ունեն միևնույն ծագում (մայրցամաքային, հրաբխային, մարջանային) և նման երկրաբանական կառուցվածք. Որոշ կղզեխմբերում կղզիները կարող են ունենալ նաև տարբեր ծագում։
Կղզեխմբից կազմված ամենամեծ երկիրը Ինդոնեզիան է։ Այլ օրինակներ են Ճապոնիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան և Մեծ Բրիտանիան։ Ամենաշատ կղզիներ ընդգրկող կղզեխումբը Ֆիննական կղզեխումբն է (տարբեր հաշվարկներով 20―ից 50 հազար)։