«Կյանքը հիասքանչ է» (իտալ.՝ «La vita è bella»), իտալական գեղարվեստական ֆիլմ, տրագիկոմեդիա, որի սցենարի հեղինակը, գլխավոր ռեժիսորը և գլխավոր դերակատարը Ռոբերտո Բենինյին է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայում համակենտրոնացման ճամբար են ուղարկում հրեաներին։ Ֆիլմի հերոսին որդու և կնոջ հետ նույնպես ուղարկում են այնտեղ։ Ճամբարում հայրը որդուն ասում է, թե այն, ինչ կատարվում է այնտեղ, խաղ է, որի հաղթողին տանկ են նվիրում։ Տանկը կստանա այն մասնակիցը, ով լավ կթաքնվի «գոռացող» մարդկանցից։ Ֆիլմի հերոսը ամեն ինչ անում է, որպեսզի որդին հավատա այդ ամենին և ողջ մնա։
Ցուցադրությունից հետո ֆիլմը լայն տարածում է գտել մի շարք երկրներում։ 1998 թ. Կաննի կինոփառատոնում ֆիլմն արժանացել է Գրան-պրի մրցանակի։ Նույն տարում ներկայացվել է նաև Օսկարի 7 անվանակարգերում, որից 3-ում հաղթել է։
Արագ փաստեր Կյանքը հիասքանչ էիտալ.՝ La vita è bella, Երկիր ...
Կյանքը հիասքանչ է իտալ.՝ La vita è bella |
---|
Երկիր | Իտալիա[1] |
---|
Ժանր | կինոկատակերգություն[2][3][4] և դրամա[3][4][2][…] |
---|
Թեմա | Հոլոքոստ[1], ֆանտազիա[1], սեր[1], ծնող-երեխա հարաբերություններ[1] և Ֆաշիստական վարչակարգը Իտալիայում[1] |
---|
Թվական | դեկտեմբերի 20, 1997, հոկտեմբերի 23, 1998[5], մայիս 1998, հունվարի 22, 1999[6] և նոյեմբերի 12, 1998[7] |
---|
Լեզու | իտալերեն և գերմաներեն |
---|
Ռեժիսոր | Ռոբերտո Բենինյի[3][4][8][…] |
---|
Պրոդյուսեր | Ջանլուիջի Բրասկի[9][1] և Էլդա Ֆերի[9][1] |
---|
Սցենարի հեղինակ | Ռոբերտո Բենինյի[1] և Վինչենցո Չերամի[1] |
---|
Դերակատարներ | Ռոբերտո Բենինյի[3][8][10][…], Նիկոլետա Բրասկի[3][8][10][…], Ջորջիո Կանտարինի[3][8][11][…], Ջուստինո Դուրանո[3][8][11][…], Հորստ Բուխգոլց[3][8][10][…], Ամերիգո Ֆոնտանի[8][11][12][…], Սերջիո Բաստրիկ[1][13], Լիդիա Ալֆոնսի[11], Պիետրո դե Սիլվա[8][11][12], Մարիսա Պարեդես[3][8][10][…], Ջուլիանա Լոջոդիչե[8][11][12][…], Ջինա Ռովերե[11][12], Օմերո Անտոնուտտի[12], Վերենա Բուրատտի[14], Անդրեա Տիդոնա[14], Ռիխարդ Զամմել[14], Հաննես Հելման[14], Ռաֆայելլա Լեբորոնի և Ալֆիերո Ֆալոմի |
---|
Օպերատոր | Տոնինո Դելլի Կոլլի[15][1] |
---|
Երաժշտություն | Նիկոլա Պիովանի[1] |
---|
Մոնտաժ | Սիմոնա Պագի[1] |
---|
Պատմվածքի վայր | Արեցո[1] |
---|
Նկարահանման վայր | Հռոմ |
---|
Կինոընկերություն | Melampo Cinematografica[16], Cecchi Gori Group[16] և Miramax Films[16] |
---|
Տևողություն | 116 րոպե |
---|
Բյուջե | 19 000 000 $ |
---|
Շահույթ | 230 098 753 $[17] և 57 563 264 $[17] |
---|
Պաշտոնական կայքէջ |
Փակել