Կյուրեղ Ալեքսանդրացի
From Wikipedia, the free encyclopedia
Կյուրեղ Ալեքսանդրացի (հուն․՝ Κύριλλος Α΄ Αλεξανδρείας, 376[1], ալ-Մահալլա ալ-Քուբրա, Ղարբիա, Եգիպտոս - հունիսի 27, 444, Ալեքսանդրիա, Diocese of Egypt, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն), նշանավոր եկեղեցական գործիչ, 412-444 թթ. Ալեքսանդրիայի եպիսկոպոս, աստվածաբան, հունական հայրաբանության հիմնական ներկայացուցիչներից մեկը, քրիստոնյա եկեղեցու ընդհանրական տոնելի սուրբ։ Հայտնի է նեստորականության դեմ իր անզիջում կեցվածքով։ Կյուրեղի գրվածքները դեռևս վաղ միջնադարում թարգմանվել են հայերեն։ Կյուրեղի նշանավոր բանաձևը՝«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը[3]։
Արագ փաստեր Կյուրեղ Ալեքսանդրացի, Ժամանակաշրջան ...
Կյուրեղ Ալեքսանդրացի | |
---|---|
Ժամանակաշրջան | Հռոմեական կայսրություն |
Ծնունդ | 376[1] |
Ծննդավայր | ալ-Մահալլա ալ-Քուբրա, Ղարբիա, Եգիպտոս |
Վախճան | հունիսի 27, 444 |
Վախճան վայր | Ալեքսանդրիա, Diocese of Egypt, Արևելքի պրեֆեկտուրա, Բյուզանդական կայսրություն |
Եկեղեցի | ուղղափառություն |
Սրբացված կարգ | սրբազան |
Հիշատակության օր | Հունիսի 9 և Հունիսի 27[2] |
Աշխատանք | Ալեքսանդրիայի ղպտիական ուղղափառ եկեղեցու պատրիարք և հոգևորական |
Պաշտոն | Ալեքսանդրիայի ղպտիական ուղղափառ եկեղեցու պատրիարք և Ալեքսանդրիայի պատրիարք |
Երկիր | Հին Հռոմ |
Ուսուցիչ | Pope Theophilus of Alexandria? |
Փակել