Կնոսոս
From Wikipedia, the free encyclopedia
Կնոսոս(հուն․՝ Κνωσός), Knōsós, լատինական անվանում որպես Կնոսսուս (Cnossus) կամ Գնոսսուս (Gnossus), բրոնզեդարյան մեծագույն քաղաք, հնագիտական վայր Կրետե կղզում, համարվում է Եվրոպայի հնագույն քաղաքներից[1]։ Տեղադրված է մոտավորապես ժամանակակից Հերակլիոնի հյուսիսային ափին, երկու նավահանգիստներում։ Կրետե կղզու գլխավոր քաղաք Մինոսյան քաղաքակրթության ժամանակ Ֆեստոմի և Մալիայի հետ միասին։ Իր ծաղկման ժամանակ այն եղել է Միջերկրական ծովի ավազանում բոլորից աչքի ընկնող քաղաքներից։ Մինոսյան Կնոսոսը իր պալատներով ներկայացել է որպես առաջինը մարդկության պատմության մեջ՝ իր ինժեներաճարտարապետական նորարարություններով, բազմահարկ շինություններով, բնական և արվեստի նորություններով, կոյուղով, օդափոխիչներով, ջեռուցման համակարգով։ Մինոսյան քաղաքակրթության ժամանակաշրջանում քաղաքն ընկել է ախենյան հույների տիրապետության տակ։ Կնոսոսի ողբերգական վախճանն ամբողջ Մինոսյան քաղաքակրթության աստիճանական անկման ազդանշանն է եղել։ Հունական դիցաբանության մեջ Կնոսոսը կապվում է Կրետեի առասպելական թագավոր Մինոսի անվան հետ։ Ըստ դիցաբանական առասպելի՝ Դեդալոսի լաբիրինթոսում փակված էր Մինոտավրոսը (այդ լաբիրինթոսը համարվել է Կնոսոսի պալատը)։
Քաղաք | ||
---|---|---|
Կնոսոս | ||
Knosos | ||
Երկիր | Հունաստան | |
Հիմնադրված է | Առաջին բնակավայրերը թվագրված են Ք․ա․ 7000 թ. | |
Մակերես | Ամբողջ բնակեցված տարածքը 10 կմ կմ² | |
ԲԾՄ | Անհայտ մ | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
| ||
Կնոսոս անվանումը պահպանվել է հին հունական գրառումներում, որտեղ այն անվանվել է մեծ քաղաք[2]։ Պեղումների ժամանակ հայտնաբերված Գծային Բ-ով սալիկները հաստատում են, որ այն եղել է պալատական համալիր։ Երկրորդ պալատական համալիրը կառուցվել է երկրաշարժից հետո, քանի որ նախորդը կործանվել էր երկրաշարժի պատճառով։ Այժմ երկրորդ՝ ավելի մեծ չափերով կառուցված պալատի ավերակներում երևում է քաղաքի կառուցվածքը։ Բրոնզի դարում քաղաքը շրջապատված է եղել բլրով։ ,